Ձկնորսի և նրա կնոջ մասին
Ձկնորսի և նրա կնոջ մասին | |
---|---|
![]() Ձկնորսը խոսում է ոսկե ձկնիկի հետ (նկարազարդող Ալեքսանդր Ցիկ) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն և հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
The Fisherman and His Wife |
«Ձկնորսի և նրա կնոջ մասին» (գերմ.՝ Vom Fischer und seiner Frau)՝ Գրիմ եղբայրների, պոմերական ծագմամբ, հեքիաթը՝ կախարդված ձկան մասին է, որը իրականացնում է ձկնորսի և նրա ագահ կնոջ ցանկությունները, որը վերջում պատժվում է իր ագահության համար։
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձկնորսը, ով ապրում էր իր կնոջ` Իլզեբիլի հետ, խղճուկ խրճիթում, մի անգամ ձուկ որսալուց տափակաձուկ է որսում, որն իրականում կախարդված իշխան էր և խնդրում է ձկնորսին բաց թողել նրան ծով, ինչը ձկնորսը սիրով կատարում է: Երբ դրա մասին իմանում է Իլզեբիլը, նա հարցնում է ամուսնուն, թե արդյոք նա ինչ-որ բան չի ցանկացել վերջինիս ազատության դիմաց և ստիպում է նրան գնալ նորից կանչել իշխանին, որպեսզի վերջինից ավելի լավ կացարան պահանջի: Կախարդական ձուկը անմիջապես կատարում է ձկնորսի ցանկությունը:
Սակայն շուտով Իլզեբիլը նորից է ուղարկում իր ամուսնուն պահանջել ոսկե ձկնիկից քարե ամրոց և ապա ցանկանում է դառնալ թագուհի, կայսր և ապա Հռոմի պապ: Ամեն անգամ ձկնորսը ոսկե ձկնիկից ինչ-որ բան խնդրելու ժամանակ ծովն ավելի մռայլ ու փոթորկուն է դառնում: Ամեն անգամ ձկնորսն ափ գալիս կանչում է ոսկե ձկնիկին հետևյալ խոսքերով.
![]() |
Ձկնիկ, ձուկիկ, ձուկ
Դու ծովային տափակաձուկ: Կինս խնդրանքով ուղարկեց, Իմ կամքին հակառակ: |
![]() |
Ձուկը կատարում է նրա բոլոր երազանքները, սակայն երբ Իլզեբիլը ցանկանում է դառնալ Տեր Աստված, ապա ոսկե ձկնիկը ամեն ինչ վերադարձնում է իր նախկին վիճակին՝ թշվառ խրճիթին:
Սյուժեի ծագում և վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթը գրված է Գրիմ եղբայրների կողմից Առաջավոր Պոմերանիայի բարբառով՝ Ֆիլիպ Օտտո Ռունգեի հեքիաթների հիման վրա: Սկզբնաղբյուրի համաձայն՝ իրադարձությունները տեղի են ունենում Վոլգաստի շրջանում:
Հավանաբար, այդ տափակաձուկը հնում Պոմերանիայում ծովային աստծո դեր էր խաղում և այդպիսով հեքիաթը հանդես է գալիս որպես անհետացած առասպելաբանության օրինակ: Պատմվածքի իմաստը ներկայացված է առակի տեսքով, որը վերաբերում է ժողովրդական իմաստությանը, մասնավորապես որկրամոլությունը և ավելորդ ցանկությունները պատժվում են ամեն ինչի կորստով:
Սյուժեի մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակիցները պատմությունը մեկնաբանում էին, ինչպես Նապոլեոնի և նրա ընտանիքի երգիծանքը: Հոգեվերլուծաբան Օտո Գրոսսը մեկնաբանում է գլխավոր հերոսների պահվածքը, ինչպես իշխանության նկատմամաբ արտահայտված ցանկություն, որը բնորոշ է միապետական հասարակությանը և շեշտում է այն գաղափարը, որ «միայն Աստվածն է երաշխավորում մարդու սրտում ամենաթանկը ուրիշից պաշտպանելու հարցում»[1]:
Հեքիաթի բեմադրությունները բազմիցս ներկայացվել են գերմանական թատրոններում: Բեմական այդ ադապտացիաները ոգեշնչել են կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների ժամանակակիցների հոգեբանական մեկնաբանությունը: Ինչպես նաև վերլուծվում էր ձկնորսի բնավորությունը, քանի որ ամուսինը բառացիորեն կատարում էր կնոջ ցանկությունները և խուսափում էր վերջինիս հետ բանավիճելուց, դրա փոխարեն, որպեսզի փորձի դիմել նրա ներքին կարիքներին և հիմքերին, նա անտեսում է իր կողակցին: Դա միայն ուժեղացնում է կնոջ ներքին անհանգստությունը, դժգոհությունը և ծայրահեղությունը[2]:
Գյունտեր Գրասի համար հեքիաթը հիմք հանդիսացավ նրա «Տափակաձուկ» վեպի համար (1977), որտեղ ֆեմինիզմի մեղավորությունը դիտարկվում է քարե դարի մի քանի դրվագներում, անցնելով ռոմանտիզմից մինչև մեր օրերը: Հանս Էլլուշեկը հրատարակեց գրքի իր տարբերակը՝ «Wie man besser mit den Wünschen seiner Frau umgeht. Das Märchen vom Fischer und seiner Frau» (« Ինչպես լավ իրականացնել քո կնոջ ցանկությունները: Հեքիաթ ձկնորսի և նրա կնոջ մասին»):
Սյուժեի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է, որ Գրիմ եղբայրների սյուժեի վրա է հիմնված Ալեքսանդր Պուշկինի «Ձկնորսի և ձկան մասին» հեքիաթը, որտեղ տափակաձկան կերպարը փոխարինվում է ոսկե ձկնիկի կերպարով[3]: Այնտեղ կնոջ ցանկությունները սկսվում են «կոտրած տաշտակի» վերանորոգմամբ և վերջանում՝ «ծովի տիրուհի» դառնալու ցանկությամբ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Otto Gross: Zum Solidaritätsproblem im Klassenkampf
- ↑ Theaterderdaemmerung
- ↑ Азадовский М. К. Источники сказок Пушкина//Пушкин: Временник Пушкинской комиссии / АН СССР. Ин-т литературы. — М.; Л.: Изд-во АН СССР, 1936. — Вып. 1. — С. 134—163
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kast, Verena: Mann und Frau im Märchen. Eine psychologische Deutung. 2. Auflage, München 1988. S. 12-35. (dtv; ISBN 3-530-42101-4)
- Jellouschek, Hans: Wie man besser mit den Wünschen seiner Frau umgeht. Das Märchen vom Fischer und seiner Frau. Reihe "Weisheit im Märchen, Kreuz-Verlag.
- Պատկերազարդումներ, տարբերակի տեքստը և հեքիաթի մեկնաբանումը SurLaLuneFairyTales.com