Ձկնալյուր


Ձկնալյուր, ձկան վերամշակման մնացորդներից ստացվող կերային արտադրանք։ Հանդիսանում է համակցված կերերի կարևոր բաղադրատոմսերից։
Ձկնալյուրի պատրաստման համար հումքը չորացնում և աղում են[1]։ Բարձրորակ ձկնալյուրը հարուստ է պրոտեինով (մինչև 60-72%[2]), կալցիումով (1 կգ-ում՝ 67,2 գ), ֆոսֆորով (31,8 գ), A, B և D վիտամիններով։ Մեկ կիլոգրամ ձուկը պարունակում է մինչև 60% պրոտեին, 1,31 կերամիավոր, 65-70 % պրոտեինի դեպքում՝ 1,43 կերամիավոր։ Մեծ քանակությամբ ճարպի (18%-ից բարձր) պարունակությամբ ձկնալյուրը հնարավոր չէ երկար պահպանել, իսկ կենդանիներին դրանով կերակրելիս նրանց միսն ու կաթը ձեռք են բերում ձկան համ ու հոտ։ Յուղատու ձկնատեսակների պարագայում, նախևառաջ առանձնացվում է ձկան յուղը[3]։
Ձկնալյուրը ներառվում է գյուղատնտեսական կենդանիների (մասնավորապես՝ խոզերի, թռչունների, մորթատու գազանների և հորթերի) օրական կերաբաժիններում։ Բտման վերջին փուլում կաթնատու կովերին տրվում է քիչ քանակությամբ ճարպ պարունակող ձկնալյուր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://edis.ifas.ufl.edu/fa122 FA122
- ↑ «Manufacture, Storage, Composition And Use Of Fish Meal»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-01-ին։ Վերցված է 2017-02-06(անգլ.)
- ↑ M. L. Windsor for the UK Department of Trade and Industry, Torry Research Station. Fish meal. Torry Advisory Note No. 49 Archived 2019-01-01 at the Wayback Machine. Published by FAO in partnership with Support unit for International Fisheries and Aquatic Research, SIFAR, 2001) Bibliographical information from FAO index page Archived 2018-12-30 at the Wayback Machine.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվազյան Հովհաննես (2015)։ «Գյուղատնտեսական հանրագիտարան»։ Երևան: ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ էջ 1096։ ISBN 9785897000418.
|