Ձկան ափսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք պերկես և երեք խեցի, ապուլիական ձկան ափսե, մ.թ.ա. 340-մ.թ.ա. 320 թվականներ, Բրիտանական թանգարան
Լուվրում գտնվող ապուլիական ձկան ափսե, մոտավորապես մ․թ․ա․350—325 թվականներ

Ձկան ափսե, հատուկ պատրաստված ափսե, որը ներկվում էր կարմիր սափորագրության ոճով և որի վրա հիմնականում պատկերվում էին ձկներ և տարբեր ծովային կենդանիներ`փափկամարմիններ, ծովախեցգետիններ և խեցիներ։ Հազվադեպ են պատկերումների մեջ օգտագործվել դիցաբանական արարածներ։ Այսօր գիտությանը հայտնի են մոտ 1000 ձկան ափսեներ։ Ձկան ափսեները հայտնվել են մ.թ .ա. V դարում։

Ափսեների վրա պատկերվում էին ձկների և ծովային կենդանիների տարատեսակ ցեղատեսակներ՝ բրամ, պերկես, կատվաձկներ, թյունա, թռչող ձուկ, կարիճ, կաղամար, փափկամարմիններ, ութոտնուկ, երկփեղկանիներ, ծովախեցգետիններ, խաչափառներ, դելֆիններ, ծովաձիուկներ և այլն։ Ափսեի հարթ մասը կոչվում էր pinaka կամ pinakion, ինչը նշանակում էր տախտակ։ Ափսեի կենտրոնում կարագի կամ սոուսի համար արվում էր փոքրիկ խորություն, իսկ ծայրերը թեքում էին դեպի ներքև և զարդարվում զարդապատկերներով, պարուրաձև ալիքներով, դափնտեերևների ծաղկեպսակներով։ Ձկան ափսեն, որպես կանոն, դրվում էր սեղանի վրա որևէ տակդիրի կամ պատվանդանի վրա։ Այս ափսեները հայտնի են եղել մինոյյան քաղաքակրթության ժամանակներից, բայց միայն մ.թ.ա. 5-րդ դարի վերջին են սկսել պատկերազարդվել։

Ձկան ափսեներն առաջին անգամ հայտնվել են Աթենքում մ․թ․ա․ 5-րդ դարի վերջին։ Դրանց վրա ձկները միշտ պատկերված էին փորը դեպի ափսեի ծայրը դիրքով։ Աթենքում ձկան ափսեների գունապնակը սահմանափակվում էր կարմիր կավի և սև լաքի գույներով, երբեմն`սպիտակ ներկով։ Ավելի ուշ Ստորին Իտալիայի հույները զբաղվել են բազմագույն ձկան ափսեների զանգվածային արտադրությամբ Տարանտոյում, Պեստումում, Կապուայում։ Այդ ափսեների վրա նրանք միշտ պատկերել են ձուկը՝ փորը դեպի կենտրոնում սոուսի համար նախատեսված խորությունը դիրքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O. Tugusheva- ն։ Corpus vasorum antiquorum: Ռուսաստան։ Պուշկինի գեղարվեստի պետական թանգարան։ Roma. L'ERMA - di Breitschneider. 1997.15 էջ:ISBN 88-7062-991-0