Հրեշների կրկես (ֆիլմ)
Հրեշների կրկես անգլ.՝ Freak Show | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա |
Թվական | փետրվարի 13, 2017 և 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թրուդի Սթայլեր[1] |
Պրոդյուսեր | Դրյու Բերիմոր |
Սցենարի հեղինակ | Ջեյմս Սենթ Ջեյմս, Պատրիկ Ջեյ Քլիֆթոն և Բեթ Ռիգացիո |
Դերակատարներ | Ալեքս Լոուտեր, Էբիգեյլ Բրեսլին, Բեթ Միդլեր, Աննասոֆիա Ռոբ, Յան Նելսոն, Լորեյն Թուսեն, Լավերնա Քոքս, Լարրի Փայն, Ուիլլա Ֆիցջերալդ և Սելիա Ուեսթոն |
Օպերատոր | Դանթե Սպինոտտի |
Երաժշտություն | Դեն Ռոմեր |
Մոնտաժ | Սառա Ֆլեք |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Flower Films և Maven Screen Media? |
Տևողություն | 91 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Հրեշների կրկես (անգլ.՝ Freak Show), ռեժիսոր Թրուդի Սթայլերի ամերիկյան անկախ դրամատիկական տրագիկոմեդիան, որը նկարահանվել է ըստ Ջեյմս Սենթ Ջեյմսի համանուն ստեղծագործության։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 13-ին Բեռլինի կինոփառատոնում[2][3]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքս Լոուտերը, Էբիգեյլ Բրեսլինը, Աննասոֆիա Ռոբը և Բեթ Միդլերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էքսցենտրիկ դեռահաս Բիլլի Բլումը (Ալեքս Լոուտեր) մեկ ուսումնական կիսամյակով տեղափոխվում է խիստ պահպանողական դպրոց՝ այսպես կոչված, «կարմիր նահանգներից» մեկում։ Համադասարանցիների հետ հարաբերությունները հենց սկզբից չեն ստացվում, քանի որ նրանք զարմացած են այն փաստից, որ Բիլլին կանացի հագուստ է կրում։ Տղային ընկերաբար վերաբերվող միակ մարդիկ ֆուտբոլի աստղը և շատախոս աշակերտուհին են։ Ընդ որում՝ Բիլլին իր համար բազմաթիվ թշնամիներ է ձեռք բերում՝ ի դեմս Լիննեթի (Աբիգեյլ Բրեսլինի) և նրա ընկերուհիների։ Բիլլին որոշում է բոլորին վերջնականապես զարմացնել` մասնակցելով «Դպրոցի թագուհի» մրցույթին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքս Լոյտեր` Բիլի Բլում, դպրոցի նոր աշակերտ[4]։
- Էբիգայլ Բրեսլին` Լիննե Ֆրանց, Բիլլիի գլխավոր մրցակիցը[5][6]։
- Աննասոֆիա Ռոբ` Blah Blah Blah[7]
- Բեթ Միդլեր` Բիլիի մայրը, դերասանուհի[7]
- Իեն Նելսոն` Մարկ «Ֆլիպ» Քելլի[7]
- Լորեյն Տուսեն` Ֆլոսի[7]
- Լավերնա Կոկս` Ֆելիցիա, լրագրող[5]
- Սելիյա Ուեսթոն` Ֆլորենս
- Լարի Պայն` Բիլիի հայրը, ալկոհոլիկ[5]
- Ջոն Մաքինրոյ` Կարտեր, դպրոցի մարզիչը
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է, որ Թրուդի Սթայլերն կնկարահանի իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ ըստ Ջեյմս Սենթ Ջեյմսի «Հրեշների կրկեսը» պատմվածքի[7]։ Հայտնի է դարձել, որ Դրյու Բերրումորը կլինի ֆիլմի պրոդյուսերը[7]։
Նկարահանումները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում[5][8]։ Ֆիլմի երաժշտությունը գրել է երաժիշտ Դեն Ռոմերը[9]։
Ֆիլմի տեսարաններից մեկում կարելի է տեսնել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարը, որտեղ Բիլին նստած է սեղանի կենտրոնում։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Բեռլինի կինոփառատոնում՝ պրեմիերայից անմիջապես հետո, IFC Films ընկերությունը գնել է ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրման իրավունքները[10]։ Թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 12-ին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt5089534/
- ↑ «Freak Show». Berlin International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Roxborough, Scott (2017 թ․ հունվարի 13). «Berlin Film Festival Reveals Final Films in Generations Sidebars Aimed at Young Audiences». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Jaafar, Ali (2015 թ․ հոկտեմբերի 20). «Alex Lawther Set To Topline Trudie Styler's 'Freak Show'». deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 McNary, Dave (2015 թ․ հոկտեմբերի 29). «Abigail Breslin, Laverne Cox Join LGBT Film 'Freak Show'». Variety. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2015 թ․ նոյեմբերի 23). «Abigail Breslin Lands Lead Role In 'Freak Show' Movie». deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Busch, Anita (2015 թ․ հոկտեմբերի 2). «Trudie Styler To Direct Bette Midler, Others In LGBT Film 'Freak Show'». deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «On the Set for 10/30/15: Keanu Reeves Starts on John Wick Sequel, Seth Rogen and Zac Efron Wrap Up Neighbors 2». ssninsider.com. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Dan Romer Scoring Trudie Styler's 'Freak Show'». FilmMusicReporter. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Busch, Anita (2017 թ․ մայիսի 19). «IFC Films Picks Up Trudie Styler's Feature Directing Debut 'Freak Show'». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Freak Show». IFC Films. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Ֆիլմեր դպրոցի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում