Հրապուրանք (ֆիլմ, 2001)
Հրապուրանք անգլ.՝ Original Sin | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | միստիկ ֆիլմ[1][2], էրոտիկ թրիլեր, էրոտիկ ֆիլմ, քրեական ֆիլմ, վեպի էկրանավորում, դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 2001 և հուլիսի 12, 2001[3] |
Լեզու | անգլերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Մայքլ Քրիստոֆեր[1][4] |
Պրոդյուսեր | Դենիզ դի Նովի |
Սցենարի հեղինակ | Մայքլ Քրիստոֆեր և Քորնելլ Վուլրիչ |
Դերակատարներ | Անջելինա Ջոլի[1][2], Թոմաս Ջեյն[1], Անտոնիո Բանդերաս[1][4][2], Ջեք Թոմփսոն[1][4], Գրեգորի Իթցին[1], Ջեյմս Հևն[1], Պեդրո Արմենդարիս կրտսեր[5], Ջոան Փրինգլ[5] և Լիզա Օուեն[5] |
Օպերատոր | Ռոդրիգո Պրիետո |
Երաժշտություն | Թերենս Բլանչարդ |
Պատմվածքի վայր | Կուբա |
Կինոընկերություն | Hyde Park Entertainment |
Տևողություն | 112 րոպե |
«Հրապուրանք» (անգլ.՝ Original Sin), ռեժիսոր Մայքլ Քրիստոֆերի դրաման` թողարկված 2001 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի գրող Քորնելլ Վուլրիչի` 1947 թվականին գրված «Վալսը մթությունում» վեպի հիման վրա։ Ֆիլմն այդ վեպի երկրորդ էկրանավորումն է` Ֆրանսուա Տրյուֆոյի «Ծովահարսը «Միսսիսիպի»»-ից» կինոնկարից հետո։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիս Անտոնիո Վարգասը սուրճի հարուստ առևտրական է, որը որոշել է ամուսնանալ ամերիկացի կնոջ հետ՝ նամակագրությամբ ծանոթանալով նրան։ Երբ նա գալիս է հանդիպելու Ջուլիա Ռասելի հետ, նա շատ զարմանում է, քանի որ պարզվում է` նա այնքան էլ հասարակ կին չէ, ինչպես նա էր սպասում։ Գտնելով իր երջանկությունը՝ նա և իր կինը սկսում են նոր կյանք։ Ամեն ինչ նորմալ էր, քանի դեռ պատմությունը ստի, խաբեության և սպանության լաբիրինթոսում չի հանգեցնում ճակատագրական շրջադարձի։ Պարզվում է` Ջուլիան բոլորովին Ջուլիա չէ, նա այլ կին է, որը ներկայացել է այլ անվան տակ։ Ջուլիան կողոպտում է ամուսնուն և փախչում։ Լուիս Անտոնիոյի տարվածությունը դարձել է իսկական կիրք, որը պատրաստ է անցնել ցանկացած խոչընդոտ, նույնիսկ մոռանալ սիրելիի սուտը ու դավաճանությունը, որը դառնում է ոչ միայն ճակատագրական կին, այլ իրական մոլուցք։ Գլխավոր հերոսը պատրաստ է գնալ մինչև վերջ և շտապում է` կնոջը որոնելու։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Անջելինա Ջոլի | Ջուլիա Ռասել / Բոննի Քասլ |
Անտոնիո Բանդերաս | Լուիս Անտոնիո Վարգաս |
Թոմաս Ջեյն | Բիլլի |
Էլիսոն Մաքի | Ավգուստա Ջորդան |
Ջեք Թոմփսոն | Ալան Ջորդան |
Քորդելիա Ռիչարդս | Էմիլի Ռասել |
Պեդրո Արմենդարիս կրտսեր | Խորխե Կորտես |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի կարգախոսն է՝ «Սիրո չար կատակներ»։
- Եկամուտը` 42 միլիոն ԱՄՆ դոլար։
- Ֆիլմը հիմնվել է Քորնելլ Վուլրիչի «Վալսը մթությունում» վեպի վրա, որի գործողությունները տեղի են ունենում 1800-ական թվականների վերջին Նոր Օռլեանում։
- Մայքլ Քրիստոֆերը նաև «Ջիա» ֆիլմի ռեժիսորն է, որի համար Անջելինա Ջոլին ստացել է «Ոսկե գլոբուս»[6]։
- Ֆիլմի անվանումը «Dancing in the Dark»-ից պաշտոնապես անվանափոխվել է «Original Sin», որպեսզի խուսափեն ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Dancer in the Dark» ֆիլմի հետ նմանություններից։
- Սկզբում նախատեսված էր, որ վեպի էկրանավորման իրավունքը գնելու էր Միշել Պֆայֆերին պատկանող «Via Rosa Productions» կինոընկերությունը` պայմանով, որ գլխավոր դերը խաղալու է հենց ինքը։ Արդյունքում` «Via Rosa Productions» կինոընկերությունը զբաղվել է ֆիլմի պրոդյուսերությամբ[7]։
- Կինոարտադրող ընկերությունը կարծում է, որ ֆիլմը վերջնական տարբերակի համար ունի շատ ռիսկային անկեղծ տեսարաններ։ Կինոնկարը ստացել է R վարկանիշ, այսինքն` 17 տարեկանից ցածր երեխաների դիտման համար ծնողների ներկայությունը պարտադիր է։
- Ֆիլմի դրվագներից մեկում խաղացել է Անջելինա Ջոլիի հայրը` դերասան Ջոն Վոիթը[8]։
- Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2000 թվականի փետրվարից ապրիլ ամիսներին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
- Պրեմիերան կայացել է 2001 թվականի հուլիսի 11-ին Ֆրանսիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.imdb.com/title/tt0218922/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/original-sin
- ↑ http://www.kinokalender.com/film2182_original-sin.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/grzeszna-milosc-2001
- ↑ 5,0 5,1 5,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Награды фильма «Джиа»
- ↑ Интересные факты о фильме
- ↑ «Интересные факты о фильме». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2001 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Թրիլեր ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1880-ականներին