Ջեյմս Հևն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս
Ծնվել է1973 թվական
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մասնագիտությունդերասան և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Ջոն Վոյթ, մայր՝ Մարշելին Բերտրան
Ամուսին(ներ)Ashley Reign?

Ջեյմս Հևն Վոիթ (անգլ.՝ James Haven Voight) ծնվել է մայիսի 11, 1973 թվական, ամերիկացի դերասան և պրոդյուսեր: Նա դերասաններ Ջոն Վոիթի և Մարշելինա Բերտրանդի որդին է, Անջելինա Ջոլիի ավագ եղբայրը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Հևնը ծնվել է Կալիֆոռնիա, Լոս Անջելես քաղաքում, 1973 թվական, նա դերասաններ Ջոն Վոիթ և Մարշելինա Բերտրանդի որդին է։ Նրա փոքր քույրը Անժելինա Ջոլին է, ով նույնպես դերասանուհի է։ Նրա հորեղբայրներն են՝ երգիչ-երգահան Չիպ Թեյլուրն է և երկրաբան, հրաբխագետ Բարրի Վոթեթ[1]։ Հոր կողմից, Հևնը գերմանական և սլովանական ծագում ունի,[2][3] իսկ մոր կողմից՝ ֆրանսիական, կանադական, հոլանդական, լեհական և գերմանական ծագում[2]։ Ծնողների բաժանումից հետո (1976 թվական) Հևնը և իր քույրը մնացել են մոր մոտ։ Մայրը նրանց հետ տեղափոխվել է Նյու Յորք, թողնելով դերասանի կարիերան։ 10 տարի հետո, 13 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ նա ընդունվեց Բևեռլի Հիլզի ավագ դպրոց։ Ավարտելուց հետո ընդունվել է ԱՄՆ-ի կինո-հեռուստատեսության դպրոց։ Մինչ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում էր, նա ստացել է Ջորջ Լուկասի մրցանակը` որտեղ նա նկարահանվել է գլխավոր դերում իր քրոջ հետ[2][4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հևնը սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1998 թվականին: Նա փոքր դերեր ուներ այն կինոներում որտեղ իր քույր ՝ Անջելինա Ջոլին, մասնակցություն ուներ․ «Ջիա» (1998), «Դժոխքի խոհանոց» (1998), «Գայթակղություն» (2001)։ Նա նաև հայտնվեց Monster's Ball-ում (2001), որը նկարահանեց իր քրոջ հետագայում ամուսնու՝ Բիլյե Բոբ Թորնթոնին, կողմից։ Նա հանդես եկավ CSI-ի 2004 թվական Դրվագում. «Հանցագործության տեսարան» և «Խաղը» 2007-ի դրվագը: 2005-ին Հևնը վավերագրական Trudell-ի գործադիր պրոդյուսեր էր, որը պատմում է Սանտի Սյուզի երաժիշտ և ակտիվիստ Ջոն Թրուդելի կյանքի և աշխատանքի մասին: Trudell-ը Սինետնի միջազգային կինոփառատոնում արժանացել է հատուկ ժյուրիի մրցանակին[5]։ 2011 թվականին նա որպես պրոդյուսեր հանդես է եկել «Մեր Մարիամը» կարճ կատակերգական ֆիլմում։ 2006 թվականից Հևնը եղել է արվեստի գործադիր տնօրեն, որը Լոս Անջելեսում անցկացվող փառատոնում էր և կարևորում էր մարդու իրավունքների, կենդանիների իրավունքները և միջավայրին խնդիրնրի մասին ֆիլմերը[6] ։

Անձնական կյանքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իր քույրը, Հևնը մի քանի տարի հեռու է եղել իր հորից, որի ընթացքում նա իրավաբանորեն հրաժարվել է Վոիթ ազգանունից[7]: 2007 թվական հունվարի 27-ին ձվարանի քաղցկեղից մահացած մոր մահվանից հետո, նա հաշտվել է հոր հետ վեց տարի հեռու լինելուց հետո: Հետագայում Հևնը կրկին դարձավ քրիստոնյա[8][9]։

Ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Դեր
Gia 1998 Երիտասարդը Սանսոմի փողոցում
Ocean Park 2002 երիտասարդ քաղբանտարկյալ
Hunting of Man 2003 երգչուհին
Validation 2007 Չբացահայտված զույգը
Easy Silence 2013 թրենդ
Crime Scene Investigation 2004 Ղազարոս Քանե
Stay Alive 2006 Ջոնաթան Մալքուս
Scrapbook 1999 Ջեյն Փարկ
Rent-a-Person 2004 Ջեյմս Քոլեման
Monster's Ball 2001 Հիվանդանոցային պահակ
Original Sin 2001 Ֆաուստ
Breaking Dawn 2004 Դոն Ուայկ
Deep in the Heart 2012 Գարի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jon Voight | CAA Speakers»։ www.caaspeakers.com (en-US)։ Վերցված է 2018-03-20 
  2. 2,0 2,1 2,2 Reitwiesner, William Addams. Ancestry of Angelina Jolie, 2010, William Addams Reitwiessner Genealogical Services. Retrieved May 24, 2011.
  3. "Is Jon Voight Slovak?". University of Pittsburgh. Retrieved May 24, 2011.
  4. Sessums, Kevin. Wild at Heart Archived November 10, 2016, at the Wayback Machine.. Allure. November 2004. Retrieved May 26, 2011.
  5. Native American Film Festival Planned Archived September 30, 2011, at the Wayback Machine., Jamestown Community College, NY. Retrieved May 24, 2011.
  6. More than a Pretty Face: James Haven. Marie Claire. October 25, 2007. Retrieved May 24, 2011.
  7. Green, Mary. Angelina's Heartbreak. People. February 12, 2007. Retrieved May 24, 2011.
  8. «Revealed: Brad, Bro Behind Jolie-Voight Reunion»։ February 23, 2010 
  9. Dziemianowicz, Joe. Brad Pitt, with actor James Haven, helped plan reunion between Angelina Jolie and father Jon Voight. Daily News. February 24, 2010. Retrieved May 24, 2011.