Ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական արտադրության ինժեներների ինստիտուտը (1939)։ 1960-1980 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ։ Աշխատանքները վերաբերում են քարքարոտ հողերի յուրացման ու մեքենայացման տեխնոլոգիական հիմունքներին և քարհավաք մեքենաների աշխատանքային օրգանների ստեղծման հարցերին[1][2]։
Բամբակենու մշակման կոմպլեքսային մեքենայացումը, Երևան։ Հայպետհրատ, 1956։
Բամբակի բերքահավաքի մեքենայացումը, Երևան։ Հայպետգյուղհրատ, 1961։
Բանջարաբուծության կազմակերպումը կոլտնտեսություններում։ (Բանջարաբուծության գծով գյուղատնտես. 1-ին կարգի վարպետներ պատրաստելու ձեռնարկ), (համահեղինակ)։ Երևան։ Հայպետհրատ, 1952։
Դաշտավարության կազմակերպումը կոլտնտեսություններում (համահեղինակ) Երևան։ Հայպետհրատ, 1952։
Դիզելային շարժիչների հիմնական առանձնահատկությունները։ Երևան։ Հայպետհրատ, 195
Նորարարություններ Հայաստանի գյուղատնտեսության մեքենայացման բնագավառում (համահեղինակ)։ Երևան։ Հայպետհրատ, 1958։
Պտղաբուծության կազմակերպումը կոլտնտեսություններում (Պտղաբուծության գծով 1-ին կարգի վարպետներ պատրաստելու ձեռնարկ)։ Երևան։ Հայպետհրատ, 1953։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 278)։