Հրանտ Շահինյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Շահինյանի հուշարձան

Հրանտ Շահինյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի առջև
Բարձրություն 5 մ
Քանդակագործ(ներ) Գերասիմ Շահվերդյան
Ճարտարապետ(ներ) Սարգիս Սարդարյան
Նյութ բազալտ
Շինարարության ավարտ 2014
Ներկա վիճակ կանգուն


Հրանտ Շահինյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի առջև, տեղադրվել է 2014 թվականին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է միատարր բազալտից, բարձրությունը 5 մետր է, քաշը՝ 31 տոննա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանը կառուցվել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի Հայաստան կատարած այցի շրջանակներում։ Արարողությանը մասնակցել են և արձանը բացել են Թոմաս Բախը, Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Շահինյանի այրին՝ Էմմա Շահինյանը[2]։ Հանդիսությանը ներկա է եղել նաև Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն։

Ամուսնու մասին պատմել և Գագիկ Ծառուկյանին շնորհակալական խոսք է ուղղել Էմմա Շահինյանը։ Նա մեծ պատիվ է համարել այն, որ հուշարձանի բացմանը ներկա են ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահները։ Ելույթ է ունեցել նաև Թոմաս Բախը, որը կարևորել է, որ Հայաստանում փառաբանում են հերոսացած օլիմպիականներին և հավերժացնում նրանց հիշատակը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Երևանում բացվեց Հրանտ Շահինյանի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  2. ՄՕԿ և ՀԱՕԿ նախագահները բացեցին Հրանտ Շահինյանի արձանը