Հրաժարում
Հրաժարում (անգլ.՝ Disownment), տեղի է ունենում, երբ ծնողը հրաժարվում է կամ այլևս չի ընդունում երեխային որպես ընտանիքի անդամ: Հրաժարումը կարող է պայմանավորված լինել այնպիսի գործողություններով, որոնք համարվում են դատապարտելի կամ հանգեցնում ծանր հուզական հետևանքների: Երեխային որդեգրման տալուց տարբերվում է նրանով, որ դա սոցիալական և միջանձնային արարք է և կարող է տեղի ունենալ երեխայի կյանքում ավելի ուշ, ինչը նշանակում է, որ մերժված երեխան պետք է միջոցներ ձեռնարկի ապագա խնամքի համար: Ի թիվս այլ բաների, այն չի ենթադրում պատասխանատվություն ապագա խնամքի համար, ինչը նմանեցնում է ամուսնալուծությանը կամ մերժմանը (ամուսնուց), ինչը նշանակում է, որ մերժված երեխան պետք է այլ բնակավայր գտնի:
Հրաժարումը կարող է հանգեցնել ժառանգությունից զրկվելուն, ընտանիքից վտարելուն, փսախուստի կամ երեքին միասին: Հրաժարված երեխային կարող են այլևս չընդունել նախկին ընտանիքում կամ թույլ չտալ մասնակցել ընտանեկան մեծ միջոցառումներին: Եվ հակառակը, երեխան կարող է ինքն էլ ուրանալ իր ծնողներին կամ ընտանիքին էմանսիպացիայի որևէ եղանակով:
Որոշ երկրներում երեխայից հրաժարվելը երեխային լքելու ձև է և անօրինական է, երբ երեխան անչափահաս է: Որոշ երկրներ ընտանիքում հրաժարվելու օրինական իրավունքը պայմանավորում են ընտանեկան որոշակի պայմանների ապացույցներով, ինչպես օրինակ՝ նորմալ ընտանեկան կապերի բացակայությունը (պահանջվում է Ավստրիայում) կամ անձի կողմից ուրանալու իրավունքը (պահանջվում է Իսպանիայում)[1]։
Հռոմեական իրավունքում patria potestas կոչվող իրավունքները ներառում էին ժխտման իրավունք[2]: Ինչ վերաբերում է իտալական իրավունքին, տե՛ս Քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածը[3]: Իկոնգոյի Թանալա ցեղախմբում ևս առկա էր ուրացման գործընթաց[4], հրաժարումը որպես պատիժ նախատեսված էր անթանդրոյ ցեղախմբում[5]: Համուրաբիի օրենսգրքում հրաժարման դրույթ կար[6]: Լուիզիանայում երեխայից հրաժարվելու իրավունքը կոչվում էր action en desaveu (չճանաչման գործընթաց)[7]։
Որոշ դեպքերում հասարակությունը և նրա ինստիտուտները ընդունում են հրաժարման ակտը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hugues Fulchiron, Les solidarités entre générations (2013), p. 447.
- ↑ Boswell, The Kindness of Strangers, University of Chicago Press, 1988, p 56. Adkins and Adkins, "The Family", Handbook to Life in Ancient Rome, OUP, 1998, p 339. Bernstein, Ethics, Identity, and Community in Later Roman Declamation, OUP, 2013, p 87.
- ↑ Caldwell, Italian Family Matters, Macmillan, 1991, p 72
- ↑ Strouthes, "Disownment", Law and Politics, 1995, p 75. Linton, "Disownment", The Tanala, 1933, p 293. Stewart, Evolving Life Styles, McGraw Hill, 1973, p 276.
- ↑ Ralph Linton, "White Magic" (1928) 141 The Atlantic Monthly 721 at 722 (June 1928)
- ↑ 124 The Annals of the American Academy of Political and Social Science 10: [1] [2] [3]. Edwards, The Hammurabi Code, 1921, p 33.
- ↑ Hennen, A Digest of the Reported Decisions of the Superior Court of the Late Territory of Orleans: The Late Court of Errors and Appeals; and the Supreme Court of the State of Louisiana, 1852, vol 2, p 1125