Հվան Յեջի
Հվան Յեջի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 예지 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 황예지 |
Ծնվել է | մայիսի 26, 2000 (24 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, ռեփեր և մոդել |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | JYP Entertainment |
Կրթություն | Jeonju Geunyeong Middle School? |
Անդամակցություն | Itzy |
![]() |
Հվան Յեջի (կորեերեն՝ 황예지, անգլ.՝ Hwang Yeji, մայիսի 26, 2000, Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Յեջի), հարավկորեացի երգչուհի և պարուհի։ Հանդիսանում է հավարկորեական Itzy գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է լիդերի, վոկալիստի, գլխավոր պարուհու, ուղեկցող ռեփերի և խմբի դեմքի դիրքերը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-2018: Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2000 թվականի մայիսի 26-ին Հյուսիսային Չունգչոնգ նահանգի Չոնջու քաղաքում։ 2014 թվականին դարձել է Չոնջուի «Blue Rump (Jeonju Youth Dance Club)» պարային խմբի անդամ։ Ավագ դպրոցի առաջին տարում դարձել է «Near Art Story» պարային դպրոցի աշակերտուհի։
2015 թվականի դեկտեմբերին JYP Entertainment լեյբլում անցել է լսումները Twice խմբի «Like Ohh-Ahh» երգով։ Առաջին անգամ հայտնվել է 2016 թվականի օգոստոսին լեյբլի շոուքեյսում։
2017 թվականին, Itzy խմբի ապագա անդամների հետ միասին հայտնվել է «Stray Kids» ռեալիթի շոուում՝ որպես JYP-ի նախադեբյուտային կանացի թիմի անդամ։
2018 թվականի վերջին դարձել է SBS հեռուստաալիքի «The Fan» շոուի անդամ, սակայն հինգերորդ սերիայում դուրս է մնացել՝ բավարար միավորներ չհավաքելու արդյունքում։
2019-ներկա։ Դեբյուտը ITZY-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 20-ին, JYP Entertainment-ի պաշտոնական ՅուԹյուբյան ալիքում թողարկվել է ֆիլմ, որտեղ ներկայացվել են խմբի բոլոր անդամները[2]։ Հունվարի 28-ին և փետրվարի 5-ին թողարկվել են Յեջիի անհատական թիզեր լուսանկարները։
Խումբը դեբյուտ է կատարել 2019 թվականի փետրվարի 11-ին՝ «IT’z Different» սինգլային ալբոմով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալիթի շոուներ խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Հեռուստաալիք | Ամսաթիվ |
---|---|---|---|
2019 | «Itzy? Itzy!» | Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ | Փետրվարի 20 |
«I See Itzy» | Օգոստոսի 7 | ||
A to Z <M2 Special – Itzy Vlog> «Itzy in Paris» | M2 | Նոյեմբերի 14 | |
Itzy It’z Tourbook | Naver TV Cast, V Live, YouTube | Դեկտեմբերի 13 | |
2020 | 100 Hours of Romantic Travel «Paris et Itzy» | M2 | Հունվարի 21 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Official Position Of ITZY Members Confirmed By JYP Entertainment». Kpopmap - Kpop, Kdrama and Trend Stories Coverage (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «PROLOGUE FILM : ITZY? ITZY!».