Հռոմեական կամուրջ (Կորդովա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական կամուրջ (Կորդովա)
Roman bridge of Córdoba
Երկիր Իսպանիա[1]
ՏեղանքԿորդովա[1]
Տեսակկամուրջ, կամուրջ, կամուրջ, հնագիտական հուշարձան, քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, տեսարժան վայր և հինհռոմեական կամուրջ
Նյութքար
Թռիչքների քանակ16
Հատում էԳվադալկիվիր
ՃանապարհSitio Arqueológico de Córdoba?[1] և Via Augusta?
Կառուցվել էմ.թ.ա. I դար
Երկարություն247 մ
Լայնություն9 մ
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Հռոմեական կամուրջ (Կորդովա) (իսպ.՝ Puente Romano), կամուրջ Իսպանիայի հարավում։ Գտնվում է Անդալուզիայի Կորդովա քաղաքի պատմական կենտրոնում։ Կամրջի նախօրինակը կառուցվել է Գվադալկիվիր գետի վրա, որը կառուցվել է դեռևս 1-ին դարում և այդ ժամանակից ի վեր բազմիցս վերակառուցվել։ Ներկայիս կառույցի մեծ մասը թվագրվում է 8-րդ դարին՝ մավրիտանական վերակառուցմանը։ Այն ընդգրկված է Sotos de la Albolafia փոքր արգելոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը կառուցվել է հռոմեացիների կողմից, մ.թ.ա. I դարի սկզբին։ Հնարավոր է, որ այն փոխարինել է նախորդ՝ փայտե կառույցին։ Ներկայումս, իսլամական վերակառուցման արդյունքում, կամուրջն ունի 16 արկադ, մեկ հատով քիչ, քան սկզբում, և ընդհանուր երկարությունը կազմում է 247 մետր։ Լայնությունը մոտ 9 մետր է։

Via Augusta ճանապարհը, որ կապում է Հռոմը Կադիսին, ամենայն հավանականությամբ անցնում էր դրա վրայով։ Հին իսլամական տիրապետության ժամանակ մուսուլմանական կառավարիչ Ալ-Սամհ Իիբն Մալիկ ալ-Խավլանին պատվիրեց կառուցել մի կամուրջ հին հռոմեական կամրջի ավերակների վրա։ Միջնադարում, Կալահորրա աշտարակը և Պուերտա դել Պուենտե դարպասը կառուցվել են կամրջի հարավային և հյուսիսային հատվածներում (վերջինս այժմ 16-րդ դարի վերակառուցումն է)։ Ներկայիս կամրջի չափսը վերակառուցման և ընդլայնվելու արդյունքն է։ Կամարները պատկանում են հայտնի Մավրերի ճարտարապետությանը, ինչը գերակշռում է քաղաքում։ 17-րդ դարում Սբ. Ռաֆայելին պատկերող քանդակը դրվել է կամրջի կենտրոնում, որը Բեռնաբե Գոմես դել Ռիոյի ստեղծագործությունն է։

Իր պատմության ընթացքում կամուրջը վերականգնվել և վերանորոգվել է մի քանի անգամ (մասնավորապես 10-րդ դարում), և այժմ միայն 14-րդ և 15-րդ կամարներ են բնօրինակներ։ Այն լայնորեն վերականգնվել է 2006 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Colin O’Connor: Roman Bridges, Cambridge University Press 1993, 0-521-39326-4, pp. 103 (SP7)
  • Ahmed Mohammed al-Maqqari: Nafhu at-Teeb min Ghosni al-Andalusi ar-Rateeb, pp. 480

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմեական կամուրջ (Կորդովա)» հոդվածին։