Հպարտ Մերի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հպարտ Մերի
Proud Mary
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր և մարտաֆիլմ
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորBabak Najafi?
ՊրոդյուսերTaraji P. Henson?
ԴերակատարներTaraji P. Henson?, Պիլի Պրաուն, Դենի Գլովեր, Նիլ ՄակԴոնաֆ, Քսանդեր Բերկլի, Մարգարեթ Էյվերի և Bille Brown?
ՕպերատորDan Laustsen?
Պատմվածքի վայրԲոստոն
ԿինոընկերությունScreen Gems
Բյուջե14 000 000 ԱՄՆ դոլար[1][2]
Շահույթ21 613 306 ԱՄՆ դոլար[3]
Պաշտոնական կայքէջ

Հպարտ Մերի (անգլ.՝ Proud Mary), ամերիկյան թրիլեր՝ նկարահանված 2018 թվականին: Ռեժիսորն է Բաբակ Նաջաֆին: Սցենարի հեղինակներ՝ Ջոն Նյուման և Քրիստիան Սվագալ։ Ֆիլմի սյուժեն պատմում է կին-մարդասպանի մասին, որը դեռահաս երեխա է պահում: Պրեմիերան տեղի ունեցավ 2018 թվականի հունվարի 12-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը, կին է, որի անունը Մերի է: Վերջինս հաջողակ վարձու մարդասպան է՝ Բոստոնում գտնվող մի ավազակախմբում: Մերիի կյանքն ամբողջությամբ փոխվում է այն բանից հետո, երբ հանդիպում է մի որբ դեռահասի հետ, որի ծնողներին Մերին էր սպանել իր «աշխատանքի» ժամանակ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Տարաջի Հենսոն Մերի Գուդվին
Բիլի Բրաուն Թոմ
Դենի Գլովեր Բենի
Նիլ ՄակԴոնաֆ Ուոլթեր
Քսանդեր Բերկլի հորեղբայր
Մարգարեթ Էյվերի Մինա
Ջահի Դի'Ալլո Ուինսթոն Դենի, տղա
Ռադե Շերբեջիա Լուկա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Տարաջի Հենսոնը պայմանագիր է կնքում «Screen Gems» ընկերության հետ, որը Բոստոնում ֆիլմը նկարահանելու համար ռեժիսոր էր փնտրում[4]։ 2017 թվականի փետրվարին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Բաբակ Նաջաֆին, ինչպես նաև հայտնի դարձավ ֆիլմի պրեմիերայի օրը՝ 2018 թվականի հունվարի 26[5][6]:

2017 թվականին ապրիլի 5-ին սկսվեց ֆիլմի արտադրությունը, այդ օրը հայտարարվեց նաև դերասանների ցանկը[4][7]: 2017 թվականի հուլիսի 20-ին թողարկվեց առաջին պաշտոնական թրեյլերը և պաստառը[8]։ Հետոր ֆիլմի թողարկման նոր օր նշվեց՝ 2018 թվականի հունվարի 12:

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանադայում «Հպարտ Մերի» ժապավենը թողարկվել է 2017 թվականի հունվարի 12-ին: Սկզբում ենթադրվում էր, որ ֆիլմը հավաքելու է մոտ 20 միլիոն դոլար՝ առաջին երեք օրերին 2155 կինոթատրոններից[9]: Սակայն ակնկալիքները չարդարացան. առաջին օրը ֆիլմը հավաքել է ընդամենը 3.2 միլիոն դոլար, իսկ առաջին ուիքենդին՝ 10 միլիոն դոլար, զբաղեցնելով 8-րդ տեղը կինովարձույթում[10]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից հակասական ընդունելության է արժանացել: Rotten Tomatoes կայքում նրա գնահատականը 4.2 /10 էր[11]։ Metacritic-ում թրիլլերը ստացել է 35 միավոր՝ հնարավոր 100-ից[12]։ CinemaScore կայքի հարցումներով հանդիսատեսը ֆիլմը գնահատել է B+՝ A+-ից F սանդղակով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hollywoodreporter.com/heat-vision/taraji-p-henson-taking-action-proud-mary-not-selling-black-culture-overseas-1071185
  2. http://deadline.com/2018/01/the-commuter-proud-mary-jumanji-paddington-2-mlk-weekend-box-office-1202241724/
  3. http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=proudmary.htm
  4. 4,0 4,1 Fleming Mike, Jr. (January 11, 2017)։ «'Hidden Figures'́ Taraji P. Henson Set For Screen Gems' 'Proud Mary'» 
  5. D'Alessandro Anthony (February 9, 2017)։ «Sony Release Date Changes: ‘White Boy Rick’ Takes Over ‘Bad Boys 3’ MLK Slot, ‘Goosebumps 2’ Moves To Fall 2018 & More» 
  6. Busch Anita (February 10, 2017)։ «Babak Najafi Set To Direct Taraji P. Henson In ‘Proud Mary’» 
  7. N'Duka Amanda (April 5, 2017)։ «Margaret Avery, Xander Berkeley & More Join Taraji P. Henson In ‘Proud Mary’» 
  8. Evans Greg (July 20, 2017)։ «‘Proud Mary’ Trailer: Taraji P. Henson Dressed To Kill As Hitwoman» 
  9. Fuster Jeremy (January 9, 2018)։ «Can ‘The Post’ or ‘Paddington 2’ Knock off ‘Jumanji’ at MLK Weekend Box Office?»։ TheWrap։ Վերցված է January 10, 2018 
  10. 10,0 10,1 D'Alessandro Anthony (January 14, 2018)։ «‘Jumanji’ Roars To $34M; ‘The Post’ Still The Most With $22M+; ‘The Commuter’ Punches $16M: MLK Weekend Box Office Update»։ Deadline.com։ Վերցված է January 14, 2018 
  11. «Proud Mary (2018)»։ Rotten Tomatoes։ Վերցված է January 14, 2018 
  12. «Proud Mary reviews»։ Metacritic։ Վերցված է January 14, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]