Jump to content

Հոքուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոքուա
չինարեն՝ 浩官
Դիմանկար
Ծնվել է1769[1]
ԾննդավայրՖուցզյան, Չինաստան
Մահացել էսեպտեմբերի 4, 1843(1843-09-04)
Մահվան վայրԳուանչժոու, Չինաստան
ՔաղաքացիությունՑին կայսրություն
Մասնագիտությունվաճառական
Ծնողներհայր՝ Howqua Ⅰ?
ԵրեխաներHowqua Ⅲ?
 Howqua Վիքիպահեստում

Ու Բինջյան (չինարեն՝ Wǔ Bǐngjiàn, 1769[1], Ֆուցզյան, Չինաստան - սեպտեմբերի 4, 1843(1843-09-04), Գուանչժոու, Չինաստան), Արևմուտքում առավել հայտնի է որպես Հոքուա կամ Հոքուան, 19-րդ դարի առաջին կեսի Գուանչժոուի խոշոր վաճառական, կարևորագույն կոմպրադոր եվրոպական առևտրականների և չինական իշխանությունների միջև։ Ժամանակին եղել է Չինաստանի ամենահարուստ մարդը և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը[2][3][4][5][6][7][8][9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ու Բինջյանը (մանդարինից) կամ Ին Պինկամը (կանտոնյան չինարենից) ծնվել է 1769 թվականին Գուանչժոուում։ Նրա ընտանիքը ծագումով Ֆուցզյան նահանգից էր և խոսում էր հոկիեն բարբառով։ Ու Բինջյանի պապը թեյ էր վաճառում Սյամինում, իսկ հայրը իր սեփական բիզնեսը սկսել էր Ցյուանչժոուում[11]։

1783 թվականին Ու Գոին (Ու Գոժուն) Գուանչժոուում հիմնել է խոշոր «Էվո» (怡和行) հոնգը (ունիվերսալ առևտրի տուն)։ 1803 թվականին նրա որդին՝ Ու Բինջյանը, ստանձնել է ընտանեկան բիզնեսը և հոնգը վերածել է Հարավային Չինաստանի խոշորագույն առևտրի տան։ Արևմտյան վաճառականների շրջանում Ու Բինջյանը ստացել է Հոքուա անունը, սա նրա ընկերության ռոմանական տարբերակն է հոկիեն բարբառից (浩官, Hō-koa)[12]։

«Էվոն» շրջանառության ծավալով Գուանչժոուի «Տասներեք առևտրային կետերի» շրջանում ամենախոշոր հոնգն էր, նրա նավատորմի առևտրային հետաքրքրությունները տարածվում էին Կալկաթայում, Բատավիայում, Մանիլայում և Լատինական Ամերիկայում։ Բացի այդ, «Էվոն» հանդիսանում էր Բրիտանական արևելահնդկական ընկերության կարևոր պարտատեր, իսկ Հոքուայի անձնական կարողությունը 1834 թվականին գերազանցել է 26 միլիոն մեքսիկական դոլարը[4][12][13]։

1834 թվականին արևելահնդկական ընկերությունը կորցրել է Չինաստանի հետ առևտրի իր մենաշնորհը, և Հոքուան փորձել է կապեր հաստատել բրիտանական լորդ Ուիլյամ Ջոն Նեյպիրեմի հետ, որը նշանակվել է Գոուանչժոուում առևտրի տեսուչ։ Այնուամենայնիվ Նեյպիերը 1834 թվականի սեպտեմբերին սկսել է ռազմական հակասություն Լյագուանի նահանգապետի հետ և շուտով տենդից մահացել է Մակաոյում[14][15]։

1835 թվականին Հոքուան փոխանցել է Գուանչժոուի իր շենքերից մեկը ամերիկացի բողոքական միսիոներ և բժիշկ Փիթեր Պարկերին, որը այնտեղ բացել է Չինաստանում առաջին արևմտյան ոճով աչքի հիվանդանոցը (հայտնի էր որպես Կանտոնյան հիվանդանոց)[16]։

Հոքուան ամերիկացիներին և բրիտանացիներին մատակարարում էր թեյ, մետաքս, ճենապակի և պղպեղ, իսկ փոխարենը ստանում էր մետաղադրամներով և ձուլակտորներով արծաթ, ինչպես նաև գործվածքներ և ափիոն։ Նա գլխավորում էր Գուանչժոուի չինական վաճառականների գիլդիան և իրականում ղեկավարում էր ցինական Չինաստանի ամբողջ արտաքին առևտուրը։ Հոքուայի մոտ գործընկերներից էին Ջոն Պերկինս Քուշինգը (1787—1862), Ուիլյամ Ջարդին (1784—1843), Ջեյմս Մետիսոնը (1796–1878), Սեմուել Ռասսելը (1789—1862), Ուորեն Դելանոն (1809—1898), Ջոն Մյոտրեյ Ֆորբսը (1813—1898) և Աբիել էբոտ Լաունը (1811—1893): Վերջինս նույնիսկ 1840 թվականին համատեղ ձեռնարկություն է հիմնել Հոքուայի հետ[17][18]։

Չնայած իր եկամտի զգալի մասը ծախսել է կայսերական պաշտոնյաներին կաշառք տալու վրա, նրա կարողությունը մնում էր հսկայական մինչև Ափիոնային առաջին պատերազմի բռնկվելը։ 1842 թվականին Նանկինգի պայմանագրի կնքումից հետո Հոքուան անգլիացիներին վճարել է տանուլ տված պատերազմից հետո Չինաստանի վրա դրված ռազմատուգանքի մեկ երրորդը։ Հոկուան մահացել է Գուանչժոուում 1843 թվականի սեպտեմբերի 4-ին[3][19]։

Առևտրային համակարգը Կանտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուանչժոուի «Առևտրի տասներեք կետ»: Աջ կողմում «Էվո» առևտրային կետն է: 1820 թվական

1684-ից 1856 թվականները Գուանչժոուում կային այսպես կոչված «Տասներեք առևտրի կետեր», որոնց միջոցով Ցինական Չինաստանը առևտուր էր անում արտաքին աշխարհի հետ։ Այս առևտրի կետերի տարածքը գտնվում էր Չժուցզյան գետի երկայնքով, ներկայիս Լիվան շրջանի տարածքում։ Առևտրի ամենամեծ կետերն էին «Էվո» հոնգի, ինչպես նաև բրիտանական, ամերիկյան, հոլանդական, ֆրանսիական, իսպանական, դանիական, շվեդական և ավստրիական պահեստները։ 1822 թվականին առևտրի կետերը ոչնչացվել են զանգվածային հրդեհի արդյունքում, այնուհետև վնասվել են Ափիոնային առաջին պատերազմից։ Նանկինի պայմանագիրի կնքումից հետո 1842 թվականին «Առևտրի տասներեք կետի» դերը զգալիորեն կրճատվել է, իսկ Ափիոնային երկրորդ պատերազմից հետո նրանք տեղափոխվել են Հաիցհու կղզի[20][21]։

18-րդ դարի կեսերից Գուանչժոուի բոլոր հոնգերը (առևտրի տներ) գլխավորում էին կոհոնգները (公 行)՝ խոշորագույն վաճառականների գիլդիաներները, որոնք իրականում վերահսկում էին Ցիանական Չինաստանի արտահանման և ներմուծման բոլոր գործարքները։ Մինչև Ափիոնային առաջին պատերազմը Չինաստանի և Արևմուտքի միջև գրեթե ամբողջ արտաքին առևտուրը տեղի էր ունենում կոհոնգի միջոցով (բացառությամբ Չժուցզյան գետի դելտայում տարածված մաքսանենգության գործարքների)։ Կոհոնգը պատասխանատու էր կայսերական նահանգապետի առջև այն բանի համար, որ արևմտյան վաճառականները ժամանակին վճարեին գանձապետարանին բոլոր տուրքերը և հարկերը, ինչպես նաև ապահովեին, որ օտարերկրացիները իրենց պատշաճ կերպով պահեին Գուանչժոուում[22][23]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան «Հոքաու» կլիպերը, 1850 թվական

Հոկուայի մահից հետո՝ 1843 թվականին, Jardine, Matheson & Co. ամենամեծ բրիտանական առևտրային տունը, փորձելով օգտագործել հանգուցյալ գործարարի հեղինակությունն ու հռչակը, «Էվո»-ն ընդունել է որպես իրենց ընկերության չինական անվանում (չինարենից թարգմանաբար նշանակում է «Երջանիկ ներդաշնակություն»)[12]։

1844 թվականին A.A. Low & Brother ֆիրմայի ղեկավար Աբիել Էոտ Լաուն իր նոր կլիպերն անվանակոչել է մահացած բիզնես գործընկերոջ անունով՝ Houqua:

Իր սնանկացումից անմիջապես առաջ ամերիկյան Russell & Company ընկերությունը փորձել է վերադառնալ բանկային բիզնեսին։ 1891 թվականի գարնանը բրիտանա-չինական National Bank of China ընկերությունը գլխավոր գրասենյակի հետ դարձել է համահիմնադիր Հոնկոնգում։ Բանկի հիմնական բաժնետերերն էին թեյի մագնատ հանգուցյալ Հոքուայի ընտանիքը, ինչպես նաև Փոլ Ֆորբսի որդիները՝ Ուիլյամ Հաուել Ֆորբսը և Հենրի դե Ֆորբսը (երկուսն էլ Russell & Company ընկերության գործընկերներ էին և մտնում էին Էյչ-Էս-Բի-Սի (The Hongkong and Shanghai Banking Corporation) ղեկավար կազմի մեջ)։ Այնուամենայնիվ, ընկերության ոչ բոլոր գործընկերներն են հավանություն տվել National Bank of China ընկերության հետ աշխատանքին, քանի որ դա կարող էր շահերի բախում առաջացնել The Hongkong and Shanghai Banking Corporation-ի հետ, որի հետ սերտորեն կապված էր Russell & Company-ին[24]։

Հոքուայի անվան հետ է կապված Թայվան կղզու հայտնի սև թեյը, որն արտադրում է Mark T. Wendell ընկերությունը[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://mairi.me/-/1025507
  2. David Faure Emperor and Ancestor: State and Lineage in South China. — Stanford University Press, 2007. — P. 264—265. — ISBN 9780804767934
  3. 3,0 3,1 Freeman Hunt, William B. Dana The Merchants' Magazine and Commercial Review. — 1844. — Т. 10. — P. 459—460.
  4. 4,0 4,1 John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 23, 25. — ISBN 9781429944120
  5. George T. Haley, Usha C. V. Haley, ChinHwee Tan New Asian Emperors: The Business Strategies of the Overseas Chinese. — John Wiley & Sons, 2012. — ISBN 9781118580509
  6. Jacques M. Downs, Frederic D. Grant, Jr. The Golden Ghetto: The American Commercial Community at Canton and the Shaping of American China Policy, 1784–1844. — Hong Kong University Press, 2014. — P. 46. — ISBN 9789888139095
  7. Greg Clydesdale Waves of Prosperity: India, China and the West – How Global Trade Transformed The World. — Hachette UK, 2016. — ISBN 9781472138996
  8. James Bradley The China Mirage: The Hidden History of American Disaster in Asia. — Hachette UK, 2015. — ISBN 9780316196666
  9. Franklin Ng The Asian American Encyclopedia. — Marshall Cavendish, 1995. — Т. 1. — P. 214. — ISBN 9781854356789
  10. Chung Tan China and the brave new world: a study of the origins of the Opium War (1840-42). — Carolina Academic Press, 1978. — P. 58. — ISBN 9780890890868
  11. Freeman Hunt, William B. Dana The Merchants' Magazine and Commercial Review. — 1844. — Т. 10. — P. 459.
  12. 12,0 12,1 12,2 W.E. Cheong The Hong merchants of Canton: Chinese merchants in Sino-Western trade. — Routledge, 1997. — P. 122. — ISBN 0-7007-0361-6
  13. Jacques M. Downs, Frederic D. Grant, Jr. The Golden Ghetto: The American Commercial Community at Canton and the Shaping of American China Policy, 1784–1844. — Hong Kong University Press, 2014. — P. 80. — ISBN 9789888139095
  14. Shuo Wang Faces of Communities: Social Ties between Trust, Loyalty and Conflict. — Vandenhoeck & Ruprecht, 2014. — P. 153, 156. — ISBN 9783847002819
  15. Maurice Collis Foreign Mud: Being an Account of the Opium Imbroglio at Canton in the 1830's and the Anglo-Chinese War that Followed. — New Directions Publishing, 2002. — P. 135—136. — ISBN 9780811215060
  16. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 27. — ISBN 9781429944120
  17. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 25—26, 27. — ISBN 9781429944120
  18. Jacques M. Downs, Frederic D. Grant, Jr. The Golden Ghetto: The American Commercial Community at Canton and the Shaping of American China Policy, 1784–1844. — Hong Kong University Press, 2014. — P. 43, 82. — ISBN 9789888139095
  19. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 33. — ISBN 9781429944120
  20. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 24. — ISBN 9781429944120
  21. Jacques M. Downs, Frederic D. Grant, Jr. The Golden Ghetto: The American Commercial Community at Canton and the Shaping of American China Policy, 1784–1844. — Hong Kong University Press, 2014. — P. 29. — ISBN 9789888139095
  22. Jacques M. Downs, Frederic D. Grant, Jr. The Golden Ghetto: The American Commercial Community at Canton and the Shaping of American China Policy, 1784–1844. — Hong Kong University Press, 2014. — P. 21—22. — ISBN 9789888139095
  23. «Cohong» (անգլերեն). Encyclopædia Britannica.
  24. Sibing He (2011). «Russell and Company in Shanghai, 1843-1891: U. S. Trade and Diplomacy in Treaty Port China (26 стр.)» (PDF) (անգլերեն). Hong Kong University.
  25. «Hu-Kwa tea» (անգլերեն). Mark T. Wendell Tea Company.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոքուա» հոդվածին։