Հուստինիանոսի ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հուստինիանոսի ժանտախտ, ժանտախտի պատմության մեջ արձանագրված առաջին համաճարակը։ Բյուզանդական կայսրությունում տարածվել է Հուստինիանոս Ա-ի օրոք (որտեղից էլ անունը), և ակտիվ եղել մոտ երկու դար՝ 541-750 թթ.։ Հետագայում համաճարակը տարածվեց հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Արաբիայում, կենտրոնական և հարավային Ասիայում, սակայն չտարածվեց արևելյան Ասիայում։ Ըստ պատմիչների 544 թ-ին Կոստանդնուպոլիս քաղաքում օրական մահանում էր 5-10 հազար բնակիչ։ Ընդհանուր առմամբ հիվանդության հետևանքով Արևելքում մահացավ 100.000.000, Եվրոպայում՝ 25.000.000 բնակիչ, իսկ Կոստանդնուպոլսում բնակչության 40 %-ը։