Հուսեյն Կամիլ
Հուսեյն Կամիլ | |
---|---|
արաբ․՝ حسين كامل | |
![]() | |
հոկտեմբերի 21, 1853 - հոկտեմբերի 9, 1917 (63 տարեկան) | |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Գերեզման | Al-Rifa'i Mosque |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Հուսեյն Կամիլ (արաբ․՝ السلطان حسين كامل, հոկտեմբերի 21, 1853, Կահիրե, Եգիպտոս - հոկտեմբերի 9, 1917, Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի և Սուդանի սուլթան 1914 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 1917 թվականի հոկտեմբերի 9-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուսեյն Կամիլը խեդիվ Իսմայիլ փաշայի որդին էր, ով ղեկավարել է Եգիպտոսը 1863-1879 թվականներին։ Հուսեյն Կամիլը Եգիպտոսի սուլթան է նշանակվել 1914 թվականի դեկտեմբերի 19-ին, այն բանից հետո, երբ 1914 թվականի նոյեմեբերի 5-ին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում բրիտանական զորքերը սպանեցին նրա եղբորորդի խեդիվ Աբաս Խիլմիին։ Վերածնված Եգիպտական սուլթանությունը համարվում էր Բրիտանիայի թշնամին։
Հուսեյն Կամիլի մահից հետո նրա միակ ողջ մնացած որդի արքայազն Կամալ-ուդ-դին Հուսեյնը հրաժարվում է երկրի գլխավոր պաշտոնը ստանձնելուց և սուլթանության գլուխ է անցնում Հուսեյն Կամիլի եղբայրը` Ահմեդ Ֆուադը[1]։
Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուսեյն Կամիլը ամուսնացած է եղել 2 անգամ։ Առաջինը` 1873 թվականի հունվար ամսին արքայազն Ահմեդ Ռիֆատ փաշայի մեծ աղջկա` ուլ-Այն-Հայաթ Խանում Էֆենդիի հետ։ Նրանց երեխաներն են`
- Արքայազն Հուսեյն Քամալ-ու-դին փաշա (1874-1932 թթ.)
- Արքայադուստր Կազիմա Խանում Էֆենդի (1876-1895 թթ.)
- Արքայազն Սեյֆուդդին-բեյ (1878-1898 թթ.)
- Արքայազն Ահմեդ Նազիմ-բեյ (1879-1884 թթ.)
- Արքայազն Յուսուֆ Քեմալ-բեյ (1880-1910 թթ.)
Երկրորդը` 1887 թվականի մարտ ամսին ադմիրալ Հասան Թուրխան-фաշայի աղջկա` Մալեկ Թուրխան Խանում Էֆենդիի հետ։ Նրանց երեխաներն են`
- Արքայադուստր Կադրիա Խանում Էֆենդի (1888-1955 թթ. )
- Արքայադուստր Սամիխա Խանում Էֆենդի (1889-1984 թթ.)
- Արքայադուստր Բադիխա Խանում Էֆենդի (1894-1913 թթ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Naguib Mahfouz, Palace Walk (Anchor Books, 1991), p. 12.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուսեյն Կամիլ կատեգորիայում։ |
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1853 ծնունդներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1917 մահեր
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Փաշաներ
- Մուհամմադ Ալիի արքայատոհմ
- Օսմանյան կայսրության ֆելդմարշալներ