Հուսահատը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հուսահատը
Desperado
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ,
{{{2}}} Մեքսիկա
ԺանրՄարտական
Թեմավրեժ
Թվական1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես
ՊրոդյուսերՌոբերտ Ռոդրիգես,
Էլիզաբեթ Ավելան,
Կարլոս Գալյարդո
Բիլ Բորդեն
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոդրիգես
ԴերակատարներԱնտոնիո Բանդերաս,
Սալմա Հայեկ,
Սթիվ Բուշեմի
ՕպերատորԳիլյերմո Նավարրո
ԵրաժշտությունLos Lobos
ՄոնտաժՌոբերտ Ռոդրիգես
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունTriStar Pictures
Տևողություն100 րոպե
Բյուջե$ 7 000 000
Շահույթ$ 25 405 445
ՆախորդԵրաժիշտը
ՀաջորդՄի անգամ Մեքսիկայում

Հուսահատը (իսպ.՝ Desperado), ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի մարտաֆիլմը, որ էկրան է բարձրացել 1995 թվականին։ Նրա «Մեքսիկական եռագրության» երկրորդ ֆիլմն է. հաջորդում է Երաժիշտը (1992) ֆիլմին, նախորդում Մի անգամ Մեքսիկայում (2003) ֆիլմին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Անտոնիո Բանդերասն ու Սալմա Հայեկը։ Ֆիլմում ոչ մեծ դեր է խաղացել նաև Քվենտին Տարանտինոն:

«Հուսահատը» ֆիլմի պրեմիերան կայացել է 1995 թվականին՝ Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը ցուցադրվել է ոչ մրցութային ծրագրում[1]:

Կարգախոս՝ Նա վերադարձել է, որ մաքրի հաշիվները ինչ-որ մեկի հետ: Բոլորի հետ: Ամեն մեկի հետ (անգլ.՝ He came back to settle the score with someone. Anyone. EVERYONE.

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանդերասի հերոսը նախկինում հիանալի երաժիշտ է եղել։ Ընկերների հետ հանդես է եկել բարերում, սիրել է մի աղջկա։ Բայց այդ ամենն ավարտվում է, երբ Բուչոյի պատվերով կրակում են նրա ձեռքին ու սպանում նրա սիրած աղջկան։ Այժմ նա այլևս El Mariachi-ն (Երաժիշտ) չէ, հիմա նա El Desperado (Հուսահատ) է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտության մեծ մասը գրվել ու կատարվել է Los Lobos և Tito & Tarantula խմբերի կողմից։ Երգերի մի մասի տեքստերի հեղինակը Ռոդրիգեսն է։ 1995 թ. թողարկվել է Desperado։ The Soundtrack ալբոմը, որ ներառել է ֆիլմի հետևյալ երգերը.

  • «Canción del Mariachi» («Morena de Mi Corazón») (Los Lobos and Antonio Banderas) 2։06
  • «Six Blade Knife» (Dire Straits) 4։34
  • «Jack the Ripper» (Link Wray) 2։31
  • «Manifold de Amour» (Latin Playboys) 2։03
  • «Forever Night Shade Mary» (Latin Playboys) 3։00
  • «Pass the Hatchet» (Roger & The Gypsies) 3։00
  • «Bar Fight» (Los Lobos) 1։54
  • «Strange Face of Love» (Tito & Tarantula) 5։51
  • «Bucho’s Gracias/Navajas Attacks» (Los Lobos) 3։56
  • «Bulletproof» (Los Lobos) 1։42
  • «Bella» (Carlos Santana) 4։29
  • «Quedate Aqui» (Salma Hayek) 2։05
  • «Rooftop Action» (Los Lobos) 1։36
  • «Phone Call» (Los Lobos) 2։16
  • «White Train (Showdown)» (Tito & Tarantula) 5։57
  • «Back to the House That Love Built» (Tito & Tarantula) 4։41
  • «Let Love Reign» (Los Lobos) 3։22
  • «Mariachi Suite» (Los Lobos) 4։22

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հուսահատը հոդվածին
  • «Festival de Cannes: Desperado»։ festival-cannes.com։ Վերցված է 2009-09-08