Մի անգամ Մեքսիկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի անգամ Մեքսիկայում
անգլ.՝ Once Upon a Time in Mexico
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], թրիլեր[4][1][2][…], քրեական ֆիլմ և նեովեսթեռն
Թեմավրեժ և մեքսիկական կարտել
Թվականսեպտեմբերի 12, 2003[1][2], սեպտեմբերի 25, 2003[5] և 2003
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես[6][2][3][…]
ՊրոդյուսերՌոբերտ Ռոդրիգես[7], Էլիզաբեթ Ավելլան և Կառլոս Գալյարդո[7]
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոդրիգես
ԴերակատարներԱնտոնիո Բանդերաս[6][1][2][…], Սալմա Հայեկ[1][2][8][…], Ջոնի Դեփ[1][2][8][…], Ուիլեմ Դեֆո[1][2][8], Ռուբեն Բլեյդս[2][9], Եվա Մենդես[2][8], Դենի Տրեհո[2][8], Էնրիկե Իգլեսիաս[2][8], Մարկո Լեոնարդի[2][8], Միքի Ռուրկ[6][2][8], Չիչ Մարին[2][8], Տիտո Լառիվա[2], Յուլիո Օսկար Մեչոսո[2], Պեդրո Արմենդարիս, Պեդրո Արմենդարիս կրտսեր[10], Charlie Dupont?[10], Miguel Couturier?[10], Abdelhafid Metalsi?[10] և Dagoberto Gama?[10]
ՕպերատորՌոբերտ Ռոդրիգես
ԵրաժշտությունՌոբերտ Ռոդրիգես
ՄոնտաժՌոբերտ Ռոդրիգես
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունTroublemaker Studios
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

Մի անգամ Մեքսիկայում (անգլ.՝ Once Upon a Time in Mexico), 2003 թվականի ամերիկյան մարտաֆիլմ՝ նկարահանված Ռոբերտ Ռոդրիգեսի կողմից։ Երաժիշտի դերը ինչպես այս ֆիլմում, այնպես էլ ֆիլմաշարի մյուս մասերում մարմնավորում է Անտոնիո Բանդերասը։ Ֆիլմի դերասանական կազմում են նաև Սալմա Հայեկը, Ջոնի Դեփը, Ուիլեմ Դեֆոն, Միքի Ռուրկը, Եվա Մենդեսը, Էնրիկե Իգլեսիասը և Ռուբեն Բլեյդսը։

Ֆիլմի կարգախոսն է. Ժամանակը եկել է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմքում ընկած է մի Կենտրոնական հետախուզական վարչության հետախույզ-երաժիշտի կյանքի պատմություն։ Նա պարտավորվում էր սպանել գեներալ Մարկեսին։ Վերջինիս երաժիշտը համարում է մեղավոր իր կնոջ և երեխայի սպանության մեջ։ Նրան մեքսիկացի թմրավաճառ Արմանդո Բարիլիոն վարձում է, որպեսզի սպանի նախագահին։ Բացի այդ՝ Սենդսը վարձում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հետախույզ Խորկե Ռամիրեսային, որպեսզի սպանի Բարիլիոյին, քանի որ Ռամիրեսը ցանկանում է վրեժ լուծել իր գործընկերոջ մահվան համար, ով մահացել էր Բարիլիոյի և բժիշկ-սադիստ Գևարի ձեռքով։ Նա նաև վարձում է հետախույզ Ահեդրեսին՝ Բարիլիոյին հսկելու համար։ Սակայն տեղեկատուները սկսում են շանտաժի ենթարկել հենց երաժիշտ Սենդսին։ Վերջին օրը երաժիշտը ձերբակալվում է Բարիլիոյի մարդկանց կողմից և կուրացվում։ Բայց անգամ կույր վիճակում նա շարունակում է պայքարել հակառակորդների դեմ։

Երաժիշտը օգնության է կանչում իր 2 ընկերներին։ Նրանք փրկում են նախագահին՝ փախչելով նրա հետ իր իսկ պալատից։ Երաժիշտը սպանում է Մարկեսին և տանջում իր մտերիմներին սպանելու համար և դառնում է գեներալի հավակնորդ։ Միևնույն ժամանակ Ռամիրեսը սպանում է Բարիլիոյին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անտոնիո Բանդերաս Երաժիշտ
Ջոնի Դեփ Շելդոն Սենդս
Սալմա Հայեկ Կարոլինա
Միքի Ռուրկ Բիլլի Չեմբերս
Ռուբեն Բլեյդս Խորխե Ռամիրես
Եվա Մենդես Ախեդրես
Դենի Տրեհո Կուկույ
Մարկո Լեոնարդի Ֆիդեո
Էնրիկե Իգլեսիաս Լորենսո
Չիչ Մարին Բելինի
Ուիլեմ Դեֆո Արմանդո Բերիլիո
Հերարդո Վիհիլ Գեներալ Էմիլիանո Մարկես
Խուլիո Օսկար Մեչոսո Նիկոլաս

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Malagueña» (Brian Setzer) — 4:22
  2. «Traeme Paz» (Patricia Vonne) — 2:56
  3. «Eye Patch» (Alex Ruiz) — 1:51
  4. «Yo Te Quiero» (Marcos Loya) — 3:48
  5. «Guitar Town» (Robert Rodriguez) — 2:04
  6. «Church Shootout» (Robert Rodriguez) — 1:38
  7. «Pistolero» (Juno Reactor) — 3:38
  8. «Me Gustas Tu» (Manu Chao) — 3:49
  9. «Sands (Theme)» (Джонни Депп) — 3:24
  10. «Dias de Los Angeles» («Del Castillo») — 5:08
  11. «The Man With No Eyes» (Robert Rodriguez) — 2:09
  12. «Mariachi vs. Marquez» (Robert Rodriguez) — 1:33
  13. «Flor del Mal» (Tito Larriva) — 3:13
  14. «Chicle Boy» (Robert Rodriguez) — 1:30
  15. «Coup de Etat» (Robert Rodriguez) — 3:02
  16. «El Mariachi» (Robert Rodriguez) — 1:22
  17. «Siente Mi Amor» (Salma Hayek) — 4:24
  18. «Cuka Rocka» («Chingon») — 1:44

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ում՝ 56 359 780 դոլար,
  • Աշխարհում՝ 98 185 582 դոլար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ֆիլմը ստացավ մեծ հաշվով դրական արձագանք, այնուամենայնիվ, եղած քննադատությունը ազդեց Անտոնիո Բանդերասի հռչակի վրա։ Ռոբերտ Ռոդրիգեսը պատասխանելով դրան, ասել էր, որ նրա կերպարը մտածված էր հենց այնպիսին, ինչպիսին «Լավը, վատը, չարը» ֆիլմում էր։

Բանդերասի կերպարը այլևս չի համարվում միակ գլխավոր կերպարը։ Նրա կերպարը գործնականորեն համեմատվում է Ջոնի Դեփի կերտած կերպարի հետ։ Օպերատորական աշխատանքը, ընդհանուր սյուժեն, երաժշտական դրվագները ստիպեցին շատերին այս ֆիլմը համարել լավագույնը ռեժիսորի ֆիլմաշարում։

Ռուսական կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կրկնօրինակվել է «Նեվաֆիլմ» կրկնօրինակման ընկերության կողմից «Disney Character Voices International» հրամանով 2003 թվականին։

  • Կրկնօրինակման ռեժիսոր — Իննա Սոբոլևա
  • Թարգմանիչ — Օլգա Վոեյկովա
  • Տեքստ — Ելենա Ստավրոգինա
  • Ձայնային ռեժիսոր — Մարիա Բարինովա
Կրկնօրինակման դերերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]