Հուղարկավորության մշակույթի համաշխարհային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուղարկավորության մշակույթի համաշխարհային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոսիբիրսկ
ՎայրՌուսաստան
Հիմնադրվել էմայիսի 14, 2012
Կայքmusei-smerti.ru
Քարտեզ
Քարտեզ

Հուղարկավորության մշակույթի համաշխարհային թանգարան, նովոսիբիրսկյան թանգարան նվիրված տարբեր երկների հուղարկավորության արարողությունների մշակույթին։ Ռուսաստանում հանդիսանում է տվյալ ուղղությամբ միակ թանգարանը[1][2][3]։ Թանգարանը գտնվում է Նովոսիբիրսկի դիակիզարանի Հիշատակի այգում[1]։ Թանգարանը մտնում է Մահագիտության ասոցացիաների միջազգային ֆեդերացիայի մեջ (անգլ.՝ International Federation of Thanatologists Associations):

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ստեղծվել է «Նեկրոպոլիս» միջազգային ցուցահանդեսի նախագահ, բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս և թաղման կազմակերպությունների և դիակրզարանների միության փոխնախագահ, գործարար Ս. Բ. Յակուշինի կողմից[2][4]։ Յակուշինի բառերով, թանգարանի բացման հիմնական նպատակը «ռուսական հասարակության հիշատակի մշակույթի կարգավորումն էր»[5]։ Ընդհանուր առմամբ թանգարանի ստեղծման համար ծախսվել է 14 մլն դոլար[1]։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 14-ին` Նովոսիբիրսկի դիակիզարանի Հիշատակի այգու տարածքում, նախկին «Վոյենտորգա» կաթսայատան բազայի շենքում[1]։

2013, 2014, 2015 թվականներին թանգարանը մասնակցել է Թանգարանային գիշեր միջոցառմանը։ 2013 թվականի ծրագիրը կոչվում էր «XXI դարի» մահվան տանգո[6]։ 2014 թվականին ծրագիրը կրում էր «Գիշերային սարսափելի հեքիաթ...» վերնագիրը և իր մեջ ներառում էր ինստալյացիաներ, համայնապատկերներ, նկարներ, որոնք կազմված էին ռուսական և արտասահմանյան հեքիաթների մոտիվներով[7]։ 2015 թվականին հիմնական թեման Հայրենական մեծ պատերազմն էր[8][9]։

2015 թվականին թանգարանը որպես կազմակերպիչ հանդես է եկել «Նեկրոպոլիս-Tanexpo World Russia 2015» սգո գործի ցուցահանդեսի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, որը Ռուսաստանում միակ համաժողովն է, որը նվիրված է սգո պիտույքներին և թաղման գործին[10]։

Թանգարանում անց է կացվել «Հրեշտակներ և հրեշներ» թատերական քվեստը, դիակառքերով շքերթ, ինչպես նաև թմրամոլության դեմ ուղղված ներարկիչներով դագաղի ցուցադրական այրումը[2]։

Համաշխարհային հուղարկավորության մշակույթի Նովոսիբիրսկի թանգարանը մտնում է Մահագիտության ասոցացիաների միջազգային ֆեդերացիայի մեջ (International Federation of Thanatologists Associations) և հանդիսանում է Ռուսաստանում հուղարկավորության մշակույթի միակ թանգարանը[1][11]։ Թանգարանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից սգո մշակույթի համաշխարհային ժառանգության պահպանման ծրագրում[12]։

Թանգարանի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուների հիմքը կազմում են XIX դարի և XX դարի սկզբի ցուցանմուշները[1]։ Ընդհանուր առմամբ, թանգարանը պարունակում է մի քանի տասնյակ հազարավոր ցուցանմուշներ, այդ թվում` XIX դարի մոտ 200 սգո զգեստներ, դիակառքերի մոդելներ, ավելի քան 10 000 հուղարկավորության թեմայով փորագրություններ, ավելի քան 1000 նկարներ և քանդակներ, ինչպես նաև 9000 լուսանկարներ և 11 000 բացիկներ, առկա են մի շարք մեդալային ցուցանմուշներ[2][13]։ Թանգարանում պահվում են պաշտոնական փաստաթղթերի տարբեր նմուշներ, դատական փորձաքննության եզրակացություններ, թռուցիկներ, մահախոսականներ, ֆիրմային բլանկներ և այլն[14]։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթային ֆոնդն ունի շուրջ 6000 ցուցանմուշներ[15]։

Թանգարանն ունի բաժիններ` նվիրված գերեզմանատան ճարտարապետությանը, ուսումնասիրվում են XIX դարի գերեզմանաքարերի և տապանաքարերի տիպաբանությունները[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մութ զբոսաշրջություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бизнесмен потратил $14 миллионов на открытие в Сибири музея погребальной культуры // Ридус, 14.05.2012
  2. 2,0 2,1 2,2 2,3 РПЦ запретила проводить обряды в новосибирском крематории // ТАСС, 26.04.2016
  3. Рыбакова, 2013, էջ 185
  4. «Сергей Борисович Якушин» (ռուսերեն). Союз похоронных организаций и крематориев (СПОК). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Музей мировой погребальной культуры в интонациях мадам Тюссо откроется в Новосибирске» (ռուսերեն). РИА «Сибирь». 2012 թ․ մայիսի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  6. Трофименко А. Музей Мировой погребальной культуры показал горожанам коллекцию «смертельной моды» // Аргументы и факты, 21.05.2013
  7. «Программа акции «Ночь музеев-2014» в Новосибирске 17-18 мая» (ռուսերեն). Музей города Новосибирска. 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Программа Ночи Музеев — 2015 в Новосибирске» (ռուսերեն). Музей города Новосибирска. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  9. * Трансляцию мероприятий «Ночи музеев» можно будет увидеть в интернете Արխիվացված 2016-05-13 Wayback Machine // ГТРК «Новосибирск», 14.05.2015
  10. В Москве прошла выставка «Некрополь-2015» с гробом-аквариумом и космической услугой погребения (ФОТО) // NEWSru.com, 16.10.2015
  11. «Survey of Funeral Museums and Collections» (անգլերեն). The official website of FIAT-IFTA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  12. «Request by a non-governmental organization to be accredited to provide advisory servises to the committee» (PDF) (անգլերեն). UNESCO. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Новосибирский Музей мировой погребальной культуры будет участвовать в акции «Ночь музеев 2014»» (ռուսերեն). Союз похоронных организаций и крематориев (СПОК). 2014 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  14. Сергеев М. В Новосибирске открылся музей мировой погребальной культуры // Российская газета, 15.05.2012
  15. «Документальный фонд музея» (ռուսերեն). Музей мировой погребальной культуры. 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  16. Из-за претензий РПЦ музей при новосибирском крематории отменил квест по «Божественной комедии» // NEWSru.com, 19.04.2016

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]