Հուդայի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուդայի լեռներ
Panorama from beth meir 5.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել և Flag of Palestine.svg Պաղեստին
Մասն էՄեծ ռիֆտային հովիտ
Բարձրությունը ծովի մակարդակից1026 մետր
Նյութնստվածքային ապար
31°40′00″ հս․. լ. 35°10′00″ ավ. ե.HGЯO

Հուդայի լեռներ[1] (եբրայերեն՝ הרי יהודה‎, Հարեի Հուդա, արաբ․՝ جبال الخليل‎‎, Ջիբալ ալ-Խալիլ), ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա գտնվող լեռներ, որոնք գտնվում են Իսրայելի արևելքում՝ Երուսաղեմի շուրջը մինչև Հուդայի անապատ[2], որը իջնում է Մեռյալ ծով[3]։

«Հուդայի լեռներ» անվանումը գալիս է Իսրայելի տասներկու ցեղերից մեկի՝ Հուդայի ցեղից, որը Եգիպտոսը լքելուց հետո հրեաների կողմից Քանանի նվաճման ժամանակ ստացավ այդ հողերը[4]։

Հուդայի լեռներով է անցնում Իսրայելական երկաթգծերը, որոնք Բեյթ Շեմեշից Սորեկ գետի միջով և Ռեֆայմ հովտով անցնում և հասնում են Երուսաղեմի հարավային երկաթուղային կայարան`Մալհա[5]։ Այժմ մշակվում է Հուդայի լեռների շրջանի զարգացման ծրագիր[1]։

Քաղաքական տեսանկյունից ներկայումս այն տարածքը, որում գտնվում են Հուդայի լեռները[6], մասամբ վերահսկվում է Իսրայելի պետության և Հորդանան գետի Արևմտյան ափի վարչակազմի կողմից[7]։

Հուդայի լեռների վանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայի լեռներում կան բազմաթիվ վանքեր և նրանց կից եկեղեցիներ[8]։ Մասնավորապես.

  • Լատրունի Մարիամ Աստվածածնի վանքը, որը հիմնադրվել է 1890 թվականին լռության ուխտ արած վանականների պատվերով, գտնվում է Թել Ավիվից 30 կմ արևելք՝ թիվ 3 և թիվ 1 մայրուղու խաչմերուկում։ 19-րդ դարի սկզբին, Նապոլեոնի արշավանքին զուգահեռ խաղողի բերք է բերվել Սուրբ երկիր։ Այն տնկել են Հուդայի լեռների բլուրներից մեկի վրա, իսկ ավելի ուշ այս վայրում վանք է հիմնել։ Վանքը դեռ հայտնի է իր գերազանց գինիներով, որոնք պատրաստված են Նապոլեոնյան արշավանքի ժամանակ բերված խաղողներից։ Այն աճեցվում է վանքին պատկանող հողերում, կա նաև ձիթենիների պուրակ[9]։
  • Էմմաուսի Ֆրանսիական միանձնուհիների վանքը գտնվում է Թել Ավիվից Երուսաղեմ տանող ճանապարհին։ Այնտեղ հատակին կան պահպանված հին ժողովարանի և խճանկարի ավերակներ, որոնք պատկերում են Քրիստոսի կողմից ստեղծված հրաշքներից մեկը։
  • Սուրբ Գևորգ վանք (St. George) Վադի-էլ- Կիլտ կիրճում։
  • Ֆարանի մայրավանքը Էյն-Ֆարա կիրճում։
  • Սուրբ Գերասիմի վանք-օազիս՝ Հուդայի անապատում առաջիններից մեկն է[10]։
  • Երուսաղեմի մերձակայքում գտնվող Էյն Քարեմում կա Գորնի վանք (մենաստան), որը պատկանում է ռուս ուղղափառ եկեղեցուն, ինչպես նաև Հանդիպման կաթոլիկ եկեղեցին և XII դարի Հովհաննես Մկրտիչ Բենեդիկտինեն եկեղեցին (Սուրբ Հովհաննես Բ Հարիմ եկեղեցի)։
  • Բիթ Ջեմալի վանք։
  • Ռաֆատի վանք[11]։
  • Հովհաննես Մկրտչի վանքը Էվեն-Սապիրում։
  • Արաբական Աբու-Գոշ գյուղի երկու եկեղեցիներ՝ Բենեդիկտյան միաբանություն և Տապան եկեղեցի[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուդայի անապատ, ցամաքային տարածք, որը Հուդայի լեռներից իջնում է դեպի արևելք՝ Հորդանանի Ռիֆթի հովիտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Encyclopaedia Britannica»։ Lexikon des gesamten Buchwesens Online։ Վերցված է 2020-01-04 
  2. Encyclopedia of prehistory։ Peregrine, Peter N. (Peter Neal), 1963-, Ember, Melvin., Human Relations Area Files, inc.։ New York: Kluwer Academic/Plenum Publishers։ ©2001-©2002։ ISBN 0-306-46264-8։ OCLC 42476753 
  3. Bar Oded, Zilberman Ezra, Feinstein Shimon, Calvo Ran, Gvirtzman Zohar (2016-03)։ «The uplift history of the Arabian Plateau as inferred from geomorphologic analysis of its northwestern edge»։ Tectonophysics (անգլերեն) 671: 9–23։ doi:10.1016/j.tecto.2016.01.004 
  4. Ling Timothy J. M.։ The Judaean Poor and the Fourth Gospel։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 98–145։ ISBN 978-0-511-48804-7 
  5. SINGER ARIEH (1966-03)։ «THE MINERALOGY OF THE CLAY FRACTION FROM BASALTIC SOILS IN THE GALILEE, ISRAEL»։ Journal of Soil Science 17 (1): 136–147։ ISSN 0022-4588։ doi:10.1111/j.1365-2389.1966.tb01461.x 
  6. Coleson, Joseph E., 1947-։ Joshua։ Stone, Lawson Grant, 1955-, Driesbach, Jason K., Comfort, Philip Wesley.։ Carol Stream, Illinois։ ISBN 978-1-4143-9879-2։ OCLC 956716967 
  7. Gardner George (1886-04-01)։ «The Hills Stand about Jerusalem»։ The Musical Times and Singing Class Circular 27 (518): 229։ ISSN 0958-8434։ doi:10.2307/3361473 
  8. Hançer Mete (2019)։ Developments in Structural Geology and Tectonics։ Elsevier։ էջեր 83–100։ ISBN 978-0-12-815048-1 
  9. Flexer A., Gilat A., Hirsch F., Honigstein A., Rosenfeld A., Rueffer T. (1989-07)։ «Late Cretaceous evolution of the Judean Mountains as indicated by ostracodes»։ Terra Nova (անգլերեն) 1 (4): 349–358։ doi:10.1111/j.1365-3121.1989.tb00385.x 
  10. Hengel Martin (1990-03-22)։ The Cambridge History of Judaism։ Cambridge University Press։ էջեր 35–78։ ISBN 978-0-521-21929-7 
  11. Ben-Sasson Hillel (2019)։ «Understanding YHWH»։ doi:10.1007/978-3-030-32312-7 
  12. A History of the Soviet Union from the Beginning to its Legacy։ Cambridge University Press։ էջեր 1–13։ ISBN 978-1-107-14105-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]