Բեյթ Շեմեշ
Բնակավայր | |||
---|---|---|---|
եբրայերեն՝ בית שמש | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1950 թ. | ||
Մակերես | 34,259 կմ² | ||
ԲԾՄ | 220 մետր | ||
Բնակչություն | ▲118 700 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Պաշտոնական կայք | betshemesh.muni.il | ||
| |||
Բեյթ Շեմեշ (եբրայերեն՝ בית שמש` Արևի տուն), քաղաք Իսրայելում։ Գտնվում է Երուսաղեմի շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս անվամբ բնակավայրի հիշատակումներ առաջին անգամ հանդիպում են դեռ Հին Կտակարանում։
Հին Կտակարանում Բեյթ Շեմեշը հիշատակվում է որպես Եհուդայի և Դանի ցեղերի միջև սահմանային քաղաք, որը պատկանում է Եհուդայի ցեղին։ Հետագայում Բեյթ Շեմեշը հանձնվել է քոհեններին։ Բեյթ Շեմեշը նաև կողոպուտից Ուխտի Տապանակը Իսրայել վերադարձնող փղշտացների քարավանի կանգառի վայրերից մեկն էր։ Ինչպես ցույց են տվել 21-րդ դարի սկզբին անցկացված հնագիտական պեղումները, քաղաքը գտնվում էր փղշտացիների հետ սահմանին, սակայն քաղաքի բնակիչները քանաններ էին։ Քաղաքն օգտվում էր սահմանային դիրքի իր առավելություններից[2]։
Քաղաքն ավերել են բաբելոնացիները։ Քանի որ այնտեղ լցված էին ջրի տեղական աղբյուրներ, քաղաքը չի վերականգնվել մինչև վերջերս։
Իսրայելական քաղաքի հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Բեյթ Շեմեշը հիմնադրվել է 1950 թվականի դեկտեմբերի 6-ին։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1991 թվականին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Իսրայելի կենտրոնական վիճակագրական վարչության` 2018 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 114.371 մարդ։ Բնակչության մեծամասնությունը հրեաներ են (98%)։ Բնակչությա 22%-ը կազմում են հայրենադարձներ նախկին ԽՍՀՄ-ից։ Համաձայն Իսրայելի կենտրոնական վիճակագրական ծառայության տվյալների 2009 թվականից Բեյթ Շեմեշը ստացել է սոցիալ-տնտեսական զարգացման 10 միավորից 3 գնահատականը, Բեյթ Շեմեշի դպրոցների շրջանավարտների 41.5%-ը ստացել է ավարտական վկայականներ, միջին աշխատավարձը կազմում է 5,538 շեկել, այն դեպքում, երբ ընդհանուր Իսրայելում այն 7,070 շեկել է։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կա երկաթուղային կայարան։ Ավտոբուսի երթուղիները կապում են Բեյթ Շեմեշը Թել Ավիվի, Բնեյ-Բրակի և Երուսաղեմի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт муниципалитета (иврит)
- Shemesh OnLine — community guide and directory
- Городской блог (русский)
- Beit Knesset Feigenson — Aviv Community Synagogue and Web site
- Beit Medrash Torani Leumi- BMTL website
- Beit Knesset Ohel Yonah Menachem- OYM website
- [1] Отчёт ЦСБ Израиля за 2010 год
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |