Հորոդենկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հորոդենկա
Городенка
Զինանշան
Զինանշան
ChurchOfImmaculateConceptionOfVirginMaryIinHorodenka.jpg
Եկեղեցի Հորոդենկայում
48°00′00″ հս. լ. 40°00′00″ ավ. ե. / 48, 40
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Ենթարկում շրջանային կենտրոն
Մարզ Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Շրջան Գորոդենովսկու շրջան
Համայնք Հորոդենկա
Հիմնադրված է 1668
Առաջին հիշատակում 1195
Մակերես 55,92 կմ2 կմ²
Կլիմայի տեսակ բարեխառն մայրցամաքային
Խոսվող լեզուներ ուկրաիներեն
Բնակչություն 9508 մարդ
Հեռախոսային կոդ +380 3430
Փոստային ինդեքսներ 78100 — 78105
##Հորոդենկա (Ուկրաինա)
Red pog.png
##Հորոդենկա (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)
Red pog.png

Հորոդենկա կամ Գորոդենկա (ուկրաիներեն՝ Городенка), քաղաք, շրջանային կենտրոն Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում։

XVII-XIX դարերում Հորոդենկայում եղել է հայկական գաղութ։ Հայերը Հորոդենկա են գաղթել 1670-ական թթ., Մոլդովայից և Վալախիայից։ Նրանք իրավունք են ստացել տներ կառուցել, առևտուր անել և ղեկավարվել սեփական օրենքներով։ 1706-ին կառուցել են եկեղեցի։ 1770-ին Հորոդենկայում եղել է 100 տուն հայ, 1782-ին՝ 80 տուն (410 մարդ)։ Հետագայում հայերի թիվը նվազել է (1784-ին՝ 403 մարդ, 1808-ին՝ 381 մարդ), և գաղութն աստիճանաբար մարել է։ 1871-ին Հորոդենկաում մնացել էր 10 տուն հայ, և դեռևս գործում էր հայոց եկեղեցին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png