Հովսեփ Կարապետյան
Հովսեփ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1892[1] |
Ծննդավայր | Իրան[1] |
Մահացել է | ապրիլի 2, 1948[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1926)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական և ֆիզիոթերապևտ |
Աշխատավայր | Ռուսաստանի վերականգնող բժշկության և առողջարանագիտության գիտական կենտրոն[1] և Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հովսեփ Ղազարի (Նազարի) Կարապետյան (ապրիլի 10, 1892[1], Իրան[1] - ապրիլի 2, 1948[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, ֆիզիոթերապևտ ԽՄԿԿ անդամ (1917)։
Հեղափոխական ընդհատակյա աշխատանք է կատարել Պետրոգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հացթուխների միությունում՝ Յուսուֆ ծածկանունով։ Ընտրվել է Պետրոգրադի բանվորների ու զինվորների դեպուտատների սովետի անդամ։ Մասնակցել է Պետրոգրադի պաշտպանությանը, եղել Բաշկիրյան դիվիզիայի կոմիսար, 1926 թվականին ավարտել է Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտը, 1930 թվականին նշանակվել ֆիզիոթերապիայի ինստիտուտի տնօրեն, 1935 թվականին՝ Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտի ֆիզիոթերապիայի ամբիոնի վարիչ[2]։ 1944 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Իվան Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն, աշխտելով ակադեմիկոս Լևոն Օրբելիի հետ։ Եղել է ԽՍՀՄ ֆիզիոլոգների ընկերության անդամ։ Գիտական աշխատանքները նվիրված են ֆիզիոլոգիայի և ֆիզիոթերապիայի հարցերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Руководители ПСПбГМУ имени академика И.П. Павлова» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 307)։ |