Jump to content

Ռաֆայել Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան Ռաֆայելից)
Ռաֆայել Հովսեփյան
Ծնվել էհունիսի 21, 1928(1928-06-21)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էմարտի 15, 2014(2014-03-15)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1976)
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատատուԽարկովի ազգային համալսարան

Ռաֆայել Պողոսի Հովսեփյան (հունիսի 21, 1928(1928-06-21)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - մարտի 15, 2014(2014-03-15)[1], Մոսկվա, Ռուսաստան), լրագրության հայազգի պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978): Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր (2001)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Հովսեփյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 21-ին, Խարկով (Ուկրաինա) քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Խարկովի Մաքսիմ Գորկու անվան պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952-1963 թվականներին Ղրղզստանում աշխատել է ռուսալեզու թերթերում՝ «Иссык-Кульская правда» (Պրժևալսկ), «Советская Киргизия», «Вечерняя газета» (ք. Ֆրունզե)։ 1963 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան և 1966 թվականին պաշտպանել է «Интернационализм - историческая традиция партийно-советской печати» ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին պաշտպանել է «Формирование и развитие многонациональной большевистской печати: (1900–1917 гг.)» ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1976 թվականից եղել է Խարկովի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հանրային լրատվամիջոցների պատմության ամբիոնի դասախոս, 1981 թվականից՝ Մոսկվայի պետական համալսարանին առընթեր ժուռնալիստիկայի մասնագիտացված խորհրդի անդամ[3]։

Աշխատությունները հիմնականում վերաբերում են ԽՍՀՄ ժուռնալիստիկայի, երկրի ազգային տարածաշրջաններում հանրային լրատվամիջոցների տեսական ու գործնական խնդիրների պատմությանը։ Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկների («История новейшей отечественной журналистики: февраль 1917-начало 21 в». 3-րդ հրատարակչություն, 2005)[3][4]։

Մահացել է 2014 թվականի մարտի 15-ին, երկարատև հիվանդությունից հետո[5]։

  • Советская многонациональная печать. М.: Изд-во Моск. ун-та, 1968. 56 с.
  • Многонациональная печать большевиков: (1900–1917 гг.). М.: Изд-во Моск. ун-та, 1972. 232 с.
  • Место большевистской печати в идейном разгроме буржуазного национализма. М.: Изд-во Моск. ун-та, 1987. 88 с. Соавт.: М. А. Мехтиев.
  • Партийная и советская журналистика в годы иностранной военной интервенции и гражданской войны: (1918–1920). М.: Изд-во Моск. ун-та, 1990. 80 с.
  • История советской журналистики. Первое десятилетие Советской власти. М.: Изд-во Моск. ун-та, 1991. 80 с. ISBN 5-211-02338-2
  • История отечественной журналистики XVIII–XX вв. М.: Акад. изд-во МЭГУ, 1993. Соавт.: Б. И. Есин.
  • Периодическая печать России. Система. Типология. М.: Акад. изд-во МЭГУ, 1995. 160 с.
  • История новейшей отечественной журналистики. М.: Изд-во Моск. ун-та, 1996. 208 с. ISBN 5-211-03646-8
  • В лабиринтах истории отечественной журналистики. Век XX. М.: РИП-холдинг, 2001. 316 с.
  • Судьба с судьбою говорит. М.: Икар, 2005. 200 с.
  • Дорогами жизни. М.: Икар, 2006. 132 с.
  • Возвращение утраченного. Заметки историка журналистики. М., 2007. 80 с.
  • Журналист — профессия, востребованная всюду. М.: Факультет журналистики МГУ, 2007. 96 с.
  • История отечественной журналистики XX века. Ростов н/Д: Изд-во ЮФУ, 2008. 416 с. ISBN 978-5-9275-0480-0 Соавт.: Е. В. Ахмадулин.
  • Международные отношения в российской прессе: (февраль 1917–1927 гг.). М.: Факультет журналистики МГУ, 2009. 168 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 15 марта ушел из жизни профессор, доктор исторических наук Рафаил Погосович Овсепян
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 731։
  4. «Овсепян Рафаил Погосович - пользователь, сотрудник | ИСТИНА – Интеллектуальная Система Тематического Исследования НАукометрических данных». istina.msu.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  5. «15 марта ушел из жизни профессор, доктор исторических наук Рафаил Погосович Овсепян». www.journ.msu.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.