Jump to content

Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ
Դիմանկար
Ծնվել է1669[1] կամ 1662
ԾննդավայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել է1729[1]
Մահվան վայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունգրող, պատմաբան, կաթոլիկ քահանա և վարքագիր
Զբաղեցրած պաշտոններking's secretary at the Polish court?
 Jan Tomasz Józefowicz Վիքիպահեստում

Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ կամ Յան Տոմաշ Յուզեֆովիչ գրական անունը՝ Լեոպոլիտանուս[2] (1669[1] կամ 1662, Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - 1729[1], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), լեհահայ պատմագիր։ Ավարտել է Կրակովի համալսարանը։ 1685 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Գրել է «Դիտողություններ Լվովի արքեպիսկոպոսների կենսագրությունների մասին» լատիներեն պատմական երկը (բնագիրը ոչ լրիվ հրատարակվել է 1888 թվականին, լեհերեն թարգմանությունը՝ 1854 թվականին), որը փաստորեն Արևմտյան Ուկրաինայի 1614-1703 թվականների ժամանակագրությունն է։ Այն արժեքավոր աղբյուր է նաև Ուկրաինայի հայերի պատմության և Հռոմի հետ եկեղեցական բռնիության դեմ նրանց պայքարի ուսումնասիրության համար։ Յոսեֆովիչը հեղինակ է նաև մի օրագրության, որտեղ նկարագրված է 1704 թվականին Լվովի գրավումը շվեդական բանակի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 opac.vatlib.it
  2. Արծվի Բախչինյան (2002). Հայազգի գործիչներ. Երևան: Զանգակ-97. էջ 190. ISBN 99930-2-415-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lwów utrapiony in anno 1704 albo Dyjaryjusz wziętego Lwowa przez króla szwedzkiego Karola XII die 6 mensis Septembris anno 1704, oprac. Piotr Borek, Kraków: "Collegium Columbinum" 2003.
  • Henryk Litwin, Józefowicz Jan Tomasz [w:] Słownik historyków polskich, pod redakcją Marii Prosińskiej-Jackl, Wydawnictwo "Wiedza Powszechna", Warszawa 1994, s. 208
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 128