Հովհաննես Հյունքյարպեյենտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Հյունքյարպեյենտյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1818(1818-11-25)
Մահացել էդեկտեմբերի 28, 1895(1895-12-28) (77 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր
Տիրապետում է լեզուներինհայերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն և թուրքերեն

Հովհաննես Հյունքյարպեյենտյան (Կ. Պոլիս, 1818, նոյեմբերի 25 - Կ. Պոլիս, 1894, դեկտեմբերի 28), բառարանագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառարանագիր, լեզվաբան: Սովորել է Կ. Պոլսի Մայր եկեղեցու դպրոցում, եղել է ուսուցիչ, քահանա (1852): Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, թուրքերենին։ Մասնակցել է Աստվածաշնչի խմբագրման աշխատանքներին՝ կատարելով հայերեն թարգմանության և հունարեն բնագրի համեմատությունը։ Հեղինակել է «Ստուգաբանական բառարան հայ լեզվի» (1894) աշխատությունը (Իզմիրլյան մրցանակ, 1893), որի առաջաբանում նա հայերենը համարում է թուրանյան լեզու։ Հովհաննեսը գտնում է, որ առաջին թարգմանիչների ջանքերով հայոց լեզվի մեջ մուտք են գործել բազմաթիվ հունարեն, լատիներեն, պարսկերեն արմատներ, որոնց պատճառով հայերենը դարձել է «արվեստական» լեզու։ Ստուգաբանությունները չունեն գիտական հիմնավորում եւ չեն ենթարկվում լեզվաբանական օրենքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 441 CC-BY-SA-icon-80x15.png