Հովհաննես Կուլողլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Կուլողլյան
Ծնվել էհունիսի 23, 1982(1982-06-23) (40 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրերռոք և մետալ
Մասնագիտություներաժիշտ և կիթառահար
Գործիքներկիթառ
Գործունեություն2006-ից
ԱշխատավայրՍթրայֆ և Այաս
ԿրթությունԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (2004) և Երևանի ֆիզիկայի ինստիտուտ (2004, 2007)
ԿապվածՍթրայֆ
Այաս
Infected Cinema

Հովհաննես Կուլողլյան (հունիսի 23, 1982(1982-06-23), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երաժիշտ, կիթառահար։

Ծնվել է 1982 թվականի հունիսի 23-ին Երևանում։ 1998 թ. ավարտել է «Անանիա Շիրակացի» քոլեջը։ 1998-2004 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ավարտելով նաև մագիստրատուրան, 2004-2007 թվականներին՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրատուրայում՝ պաշտպանելով թեկնածուական աշխատություն։ Ավարտել է երաժշտական 5-ամյա դպրոցի ակորդեոնի դասարանը, ապա՝ մասնավոր հաճախել է կիթառի, սոլֆեջոյի, վոկալի դասերի։ 2006 թվականին ռոք երաժշտության ասպարեզում առաջին անգամ հանդես է եկել «AlterEgo» խմբի կազմում։ 2007-2010 թթ նվագել է «Սթրայֆ» խմբում։ 2009 թ-ից նվագում է «Այաս» խմբի կազմում, որի հետ 2010 թ. ելույթ է ունեցել Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգում, ինչպես նաև՝ Հայաստանում և արտասահմանում տարբեր փառատոներում և մենահամերգներում։ 2008-2009 թթ նվագել է «Սակվոյաժ» խմբի կազմում։ 2008 թ-ից նվագում է հայտնի «Մետալ Ֆրոնթ» նախագծում։ 2011 թ., «Սթրայֆ» խմբի բաս-կիթառահար Գեորգի Փիրումովի հետ հիմնադրել է «Infected Cinema» խումբը, որի կիթառահարն է։ Մասնակցել է մի շարք աշխարհահռչակ ռոք խմբերի ու երաժիշտների երևանյան համերգների կազմակերպչական աշխատանքներին։