Jump to content

Այաս (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)
Այաս
ԵրկիրԵրևան, Հայաստան
ԺանրերՄետալ
Գործունեություն1986–1995, 2007-ներկա
Անդամներ
Արթուր Միտինյան
Դավիթ Ներսիսյան
Տիգրան Աթանեսյան
Դերենիկ Վարդումյան

Այաս, հայկական ռոք-խումբ։ Հիմնադրել է "արևելյան մետալ" ոճը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հիմնվել է 1986 թ. Երևանում Արթուր Միտինյանի կողմից, ով Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաների շրջանավարտն էր։ Խմբի երաժշտությունը գրավել է քննադատների ուշադրությունը ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժշտության հետաքրքիր միաձուլմամբ։ 1988 թ. թողարկվեց առաջին պաշտոնական ալբոմը՝ «Երկինք և Երկիր»։ Ընդամենը մեկ տարվա ջանքերի արդյունքում խումբը ունեցավ այնպիսի հաջողություն, որ իրենք, հայկական մեկ այլ՝ Ասպարեզ մետալ խմբի հետ միասին, գերմանական «Melodie und Rhytmus» և «Neues Leben» ամսագրերի կողմից ընդգրկվեցին ԽՍՀՄ լավագույն ռոք-խմբերի տասնյակում։ 1991 թվականին խումբը պետք էր ելույթ ունենար Megadeth խմբի հետ, սակայն խմբի մեներգիչ Արթուր Արեսկինը կրոնական պատճառներով լքեց խումբը, և համերգը չկայացավ։ 1995 թվականին, երկրորդ՝ «Gaush Urvan» ալբոմի թողարկումից հետո Արթուր Միտինյանը տեղափոխվում է Մոսկվա, զբաղվելով այնտեղ սեփական կարիերայով։ Դառնում է աշխարհում առաջին «Բիթլզ ընդմիշտ» ռոք-բալետի հեղինակը, ղեկավարում «ARM-records» ձայնագրման լեյբլը։

Վերամիավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտինյանը վերադառնում է Հայաստան 2007 թվականն, և հարցազրույցի ժամանակ հայտարարում, որ մտադիր է վերականգնել խմբի գործունեությունը։ 2008 թ. ապրիլի 18-ին Այաս խումբը պաշտոնապես հայտարարում է իր վերամիավորման մասին, մասնակցելով Երևանում կայացած «Metal Attack» փառատոնին։ 2010 թվականին Երևանում խումբը հանդես է եկել մենահամերգով՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգի ձայնագրությունը թողարկվեց DVD-սկավառակով։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր Միտինյան - վոկալ, ստեղնային
  • Դավիթ Ներսիսյան - կիթառ
  • Տիգրան Աթանեսյան - բաս
  • Դերենիկ Վարդումյան - հարվածային

Կենդանի ելույթների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասմիկ Զաքարյան - բեք վոկալ
  • Ալինա Ավագյան - բեք վոկալ

Նախկին մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր Արեսկին - վոկալ
  • Արմեն Եղիազարյան - բաս
  • Սերգեյ Ավանեսով - հարվածային
  • Գրիգորի Պրիբիլսկի - կիթառ
  • Գուրգեն Թագվորյան - կիթառ
  • Գրիգորի Ավագյան - հարվածային
  • Վլադիմիր Պողոսյան - հարվածային
  • Սամվել Մաիլյան - կիթառ
  • Տիգրան Փիլիփոսյան - հարվածային
  • Արթուր Սողոյան - կիթառ
  • Արմեն Կարապետյան - կիթառ
  • Ջոն Կարագյոզյան -բաս
  • Արմեն Պետրոսյան - հարվածային
  • Հովակ Ալավերդյան -կիթառ
  • Կորյուն Բոբիկյան - հարվածային
  • Հովհաննես Կուլողլյան - կիթառ
  • Հարություն Քեշիշյան - հարվածային
  • Արեգ Նազարյան - բաս
  • Սեյրան Մալերյան - հարվածային

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 - «Երկինք և Երկիր»
  • 1991 - «The Cruel Fate»
  • 1993 - «Iphigenia In Aulis» (օպերա)
  • 1995 - «Gaush Urvan»
  • 2010 - «Earth and Sky Orchestral» (DVD)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]