Հովհաննես Կամենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Կամենացի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի
Մահացել էանհայտ[1]
Մահվան վայրԿամենեց-Պոդոլսկի
Մասնագիտությունպատմաբան

Հովհաննես Կամենացի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XVII դարի հայ պատմիչ։ Ապրել և գործել է Կամենեց-Պոդոլսկում (այժմ՝ Ուկրաինայում

Հոր՝ տեր Հակոբի հանձնարարությամբ շարադրել է «Պատմութիւն պատերազմին Խոթինու» երկը (գրված է գրաբարով), որն արժեքավոր տվյալներ է պարունակում Խոտին քաղաքի մոտ թուրք նվաճողների դեմ լեհ-ուկրաինական զորքերի հաղթական ճակատամարտի (1621), զինադադարի կնքման, այլ իրադարձությունների մասին։ Բաղկացած է առաջաբանից, 18 գլխից և հիշատակարաններից։ Վերջին գլխում նկարագրված է Օսման II սուլթանի սպանությունը (1622) Կ.Պոլսում։ Հովհաննես Կամենացին օգտվել է Օքսենտ Կամենացու հայատառ ղփչաղերեն «Ժամանակագրությունից», այլ աղբյուրներից։ Մի շարք դեպքերի մասին գրել է որպես ականատես և ականջալուր հեղինակ։ Հովհաննես Կամենացու աշխատության ձեռագիրը (ուշ շրջանում կատարված երրորդ ընդօրինակությունը) 1953-ին հայտնաբերվել է Մատենադարանում (ձեռագիր № 2644)։ Առաջին անգամ հրատարակվել է ռուսերեն, 1958-ին (ՊԲՀ), № 2։ Բնագիրը լույս է տեսել 1964-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 562