Հովհաննես Խիստոստուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Խիստոստուրյան
1910[1] -
ԾննդավայրԿրասնոդար, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային բանակ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԿրասնոդարի ռազմային ուսումնարան (1932)[1] և Military Academy of Radiation, Chemical and Biological Defense and Engineer Forces? (1940)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հովհաննես Նիկողոսի Խիստոստուրյան (1910[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1]), խորհրդային բանակի տեխնիկական զորքերի գեներալ-մայոր (1954)։ Ավարտել է Դոնի Ռոստովի ռազմական դպրոցը (1932), Քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետը (1940Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է 13-րդ բանակի քիմիական ծառայության պետ, 1944 թվականից՝ Բելառուսական 2-րդ ռազմաճակատի քիմիական զորքերի պետի տեղակալ։ Ետպատերազմյան տարիներին (1945-1954) աշխատել է Մոսկվայի, Հյուսիսային, ապա Մերձկարպատյան ռազմական շրջաններում, 1955 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում, 1960 թվականից՝ Քիմիական պաշտպանության ակադեմիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 և Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 52