Հովհաննես Զոհրապյան
| Հովհաննես Զոհրապյան | |
|---|---|
| Ծնվել է | 1756[1] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
| Մահացել է | 1829[1] |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | բանասեր |
Հովհաննես Զոհրապյան (1756[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - 1829[1]), հայ բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում, փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, ընդունել հոգևորական կոչում։ Գրել է պատմաբանասիրական աշխատություններ։ Ընդարձակ ծանոթագրություններով հրատարակել է Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից»-ը, Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ»-ն։ Նրա ամենանշանակալից գործը Աստվածաշնչի չորրորդ հրատարակությունն է, որ կատարել է 1805 թվականին Վենետիկում՝ առաջաբանով և ծանոթագրություններով, բազմաթիվ ձեռագրերի բաղդատությամբ։ Գիրքը լույս է տեսել թե՛ մեծադիր հատորով և թե՛ չորս փոքրադիր հատորներով, որոնցից երեքը պարունակում են Հին կտակարանը, 4-րդը՝ Նոր կտակարանը։
Նրա գրչին են պատկանում հետևյալ աշխատությունները՝ «Պատմութիւն Աստվածաշունչ գրոց, Հին և Նոր կտակարանաց, համառօտեայ դիւրիմաց ոճով ի լեզու աշխարհաբար յուսումն պարզամտաց և համբակաց»։ Այն հրատարակվել է որպես ձեռնարկ և արժանացել բազմաթիվ տպագրությունների (1803, 1805, 1807, 1854, 1859, 1873) և «Գաղափար հայկական մեսրոպեան տառից»[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 332.
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 700)։ |