Հովհաննես Գյոդակյան
Jump to navigation
Jump to search
Հովհաննես Գյոդակյան | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Մահացել է | 1955 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1932) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հովհաննես Արսենի Գյոդակյան (1909 - 1955), հայ խորհրդային ագրոօդերևութաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը (1932 թվականին)։ Դասախոսել է Մոսկվայի տարբեր ինստիտուտներում (1938-1943)։ 1943 թվականին եղել է Իրանում, որպես հիդրոօդերևութաբանական արշավախմբի պետ։ 1948- 1952 թթ. ՀՍՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, 1952-1954 թթ.՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՏԻ-ի տնօրեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 111)։ ![]() |