Հովհաննես Աճեմյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Աճեմյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Աճեմյան
Ծնվել էհունվարի 11, 1840(1840-01-11)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 7, 1895(1895-06-07) (55 տարեկանում)
Մասնագիտությունօպերային երգիչ
Գործիքներվոկալ

Հովհաննես Աճեմյան (1840, հունվարի 11, Կ. Պոլիս - 1895, հունիսի 7, Կ. Պոլիս), հայ երգիչ, առաջին պրոֆեսիոնալ երգիչներից մեկը արևմտահայ իրականության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա շարունակել ուսումը ֆրանսիական դպրոցում։ 1870-ականներից մասնակցել է Կ. Պոլսի օպերետային խմբերի ներկայացումներին որպես տենոր երգիչ։ Եղել է հայ երաժշտական թատրոնի հիմնադիրներից, մեծ հաջողությամբ հանդես գալով հատկապես Տիգրան Չուխաջյանի օպերետներում։ Եվրոպական մամուլում բազմաթիվ հոդվածներ է տպագրել թատրոնի մասին։ Եղել է ֆրանսիական թերթերի թատերական քննադատ, խմբագրել է «Ֆար դյու Բոսֆոր» պարբերականը։ Գրել է «Արիֆ» օպերետի լիբրետոն։[1]: Հոր աղա» դերակատարումներով (1875)։ Երաժշտագիտական հոդվածներով աշխատակցել է Կ.Պոլսի հայ և ֆրանսիական մամուլին։ Խմբագրել է «Ֆար դյու Բոսփոր» («Phare du Bosphore») ֆրանսերեն թերթը, որ լույս է տեսել Կ.Պոլսում։

1880-ական թվականներին թողել է բեմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 77 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 2, Ե., 1969։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png