Հովիվների երկրպագությունը (նկար, Կորեջիո)
Հովիվների երկրպագությունը The Holy Night | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կորեջիո |
տարի | մոտ. 1530 |
բարձրություն | 256 |
լայնություն | 188 |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | տախտակ |
գտնվում է | Դրեզդենի պատկերասրահ[1] |
հավաքածու | Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[1] |
հիմնական թեմա | Հովիվների երկրպագություն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Adoration by the shepherds (Correggio) Վիքիպահեստում |
«Հովիվների երկրպագությունը» (իտալ.՝ Adorazione dei pastori) նկարը պատկանում է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ Կորեջիոյի վրձնին, որը ավարտին է հասցվել մոտավորապես 1530 թվականին։ Դրված է Դրեզդենի պատկերասրահում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղուկասի ավետատարանի համաձայն՝ հրեշտակը երևում է հովիվներին և հայտնում Փրկչի ծննդյան մասին։ Նկարում պատկերված են լույսի շողերով համակված թռչող հրեշտակներ։ Հովիվը արդեն գոմում է։ Նա ցնծում է, քանի որ սեփական աչքերով տեսնում է նորածին Քրիստոսին։ Հովվի շունը զգուշորեն հոտոտում է մսուրը, որտեղ Մանուկն է, և կարծես հենց նրանից է արձակվում կախարդական լույսը՝ ողողելով երջանիկ Աստվածածնի դեմքը։ Աղախիններից մեկը կուրացած է լույսից, մյուսը ցնծում է հովիվների հետ։ Հովսեփը չի մասնակցում համընդհանուր գործողությանը, նա պատկերված է երկրորդ պլանում ավանակին խնամելիս։
Նկարը Ալբերտո Պրատոների կողմից պատվիրվել էր 1522 թվականի հոկտեմբերին Սուրբ Պրոսպերո եկեղեցու ընտանեկան մատուռի համար, որտեղ նկարը տեղադրվել է 1530 թվականին։ 1640 թվականին դուքս Ֆրանչեսկո I դը Էստեն այն տարել է իր անձնական պատկերասրահ, իսկ 1746 թվականին նկարը տեղափոխվել է Դրեզդեն։
Կորեջիոյի ստեղծագործությունը առանձնանում է լույսի և ստվերի նորարական մոտեցմամբ։ Իր աշխատանքում նկարիչը օգտագործել է լույսը՝ հավասարակշռություն ստեղծելու ձախ կողմից կենդանացող տեսարանի և աջից նկատվող լուռ ուրախության միջև։ Պատահական չէ, որ այս նկարը անվանել են առաջին նշանավոր գիշերային տեսարանը եվրոպական գեղանկարչության մեջ[2]:Այստեղ Քրստոսի ծնունդը վերածվում է հրաշք լույսի, թեև Կորեջիոն առաջինը չէր, որ մեկնաբանում է Հիսուսի կերպարը որպես «աշխարհի լուսատու»։ «Հովիվների երկրպագությունը» նկարը ազդել է Լոմբարդյան դպրոցի շատ նկարիչների աշխատանքների վրա։ Այն նմանօրինակելու առիթ է եղել այնպիսի վարպետների համար, ինչպիսիք են Կամիլո Պրոկաչինին, Լուկա Կամբիազոն, Գվիդո Ռենին, Դոմենիկինոն, ավելի ուշ Ֆեդերիկո Բարոչին և Կառլո Մարատան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Patrick de Rynck How to Read a Painting — Decoding, Understanding And Enjoying The Old Masters. — Thames & Hudson, 2004. — С. 166-167. — ISBN 978-0-500-51200-5
- Valerio Terraroli, Correggio, Elemond Arte, 1992
- Cecil Gould, The paintings of Correggio, Londra 1976, pp. 182–183.
- Luigi Pungileoni, Memorie istoriche di Antonio Allegri detto il Correggio, II, Parma 1818, p. 212.
- Adolfo Venturi, La R. Galleria Estense in Modena, Modena 1882—1883, pp. 318–323.
- Arthur Ewart Popham, Correggio’s Drawings, London 1957, cat. n. 72.
- Giuseppe Adani, Correggio pittore universale, Silvana Editoriale, Correggio 2007. ISBN 9788836609772
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://skd-online-collection.skd.museum/Details/Index/243576
- ↑ Patrick de Rynck. How to Read a Painting — Decoding, Understanding And Enjoying The Old Masters. — Thames & Hudson, 2004. — С. 166—167. — ISBN 978-0-500-51200-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարի նկարագրությու(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիվների երկրպագությունը (նկար, Կորեջիո)» հոդվածին։ |