Հովիկ Մելիքսեթյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Շնող գյուղում (այժմ՝ ՀայաստանիԼոռու մարզում)։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1958-1963 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1988 թվականից եղել է ԽՍՀՄ, 1993 թվականից՝ նոր և նորագույն պատմության ամբիոնների վարիչը։ 1986 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1989 թվականից՝ պրոֆեսոր)[1]։ Հրատարակվել են Մելիքսեթյանի «Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940)», (1975), «Փառքի շքանշանի հայ ասպետները» (1982), «Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980)», (1985) աշխատությունները։ Աշխատությունները վերաբերում են հայրենիք-սփյուռք առնչություններին[2], հայրենադարձությանը, հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական պատերազմին (1941-1945)[3]։
Բանվոր դասակարգը և հեղափոխական շարժումները Հայաստանում։ (1917 թ. փետր.-հոկտ.), Մելիք-Բախշյան, Մհեր Ստեփանի, Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1988:
Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1985։
Փառքի շքանշանի հայ ասպետները։ [Հայ ասպետների կյանքն ու մարտական ուղին], Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Սահակյան, Մ, Կարապետյան, Ա. Գ., Երևան, Հայաստան, 1982[5]։
Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան։ 1915-1940 թթ, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975[6]։
Բանվոր դասակարգի միջազգային հեղափոխական շարժումը արդի էտապում։ Դասախոսություն Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի., Երևան, Միտք, 1964։