Jump to content

Հոռոմ գյուղի ազգագրական հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոռոմ գյուղի ազգագրական հավաքածու
Տեսակհավաքածու
Երկիր Հայաստան
ՎայրՀոռոմ
Պատկանում էՆարեկ Դավթյան

Հոռոմ գյուղի ազգագրական հավաքածու, մասնավոր պատմամշակութային արժեք ունեցող հավաքածու, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուի ստեղծող` Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանը առաջին նմուշը ձեռք է բերել 2011 թվականին. առաջին նմուշը եղել է կճուճ։ Հավաքածուն կազմված է 18-20-րդ դարերի ազգագրական կենցաղային նմուշներից։ Իր մեջ ներառում է թրեր, դաշույններ, ժամացույցներ, արծաթյա զարդեր, պղնձյա սպասք, աղամաններ, դաղդղաններ և տարբեր գործացության խոհանոցային կարասիներ, արծաթե գոտիներ, կճուճներ, կշեռքներ, ինքնաեռներ, սկուտեղներ, կաթսաներ, ճախարակներ, գաթանախշեր, թեյամաններ, սայլերի մասեր և այլն[2]։ Թրերը և դաշույնները 1800-ականներին գործածվել են իշխանների և զորապետերի կողմից։ Արծաթյա գոտիները տարբեր տարածաշրջանների ՝ Մուշի, Վանի, Շիրակի, Սյունիքի, վարպետների աշխատանքներն են։ Կան 1915 թվականի Եղեռնի հիշատակին փորագրված փայտյա արձաններ, որում արտահայտվում է թուրքի վայրագությունը, կանացիակերպ աղամաններ, որում պահվել է մի ամբողջ տարվա աղի պաշարը, գաթանախշեր, որոնք զարդարել են մեծ մայրերի պատրաստած գաթաները։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռոմ գյուղի ազգագրական հավաքածուի նմուշները գտնվել են Հոռոմից, Գյումրիից, Վանաձորից, Իջևանից և այլ տարածաշրջաններից։ Հավաքածուի մեջ տեղ են գտնում նաև մի քանի պարսկական և ռուսական ծագում ունեցող իրեր[3]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուի մեջ տեղ է գտել 8 կգ կշռող ջրի ամանը, որը 20 լիտր ջուր է տանում։ 1800-ականներին հայ կանայք այս ամաններով էին աղբյուրից ջուր տանում։ Ջրամանները հստակ կեցվածքով կրելու ձևը հայուհիները սովորում էին վաղ տարիքից։ Սկուտեղների շարքում կան 3-4 կգ կշռող սկուտեղներ, որոնցով հայկական ավանդական հարսանիքների ժամանակ խնձորներ են տարել փեսայի տուն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄԱՄՈՒԼ․ամ. «Հոռոմ գյուղում ապրող կոլեկցիոների յուրահատուկ հավաքածուի համար թանգարան կստեղծվի». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  2. hushardzantest. «ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ «ԹԱՆԳԱՐԱՆ»». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 «Պղնձյա հնաոճ իրերի սիրահար Նարեկի ցանկությունը հարազատ գյուղում թանգարան բացելն է». Hetq.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.