Հոնկոնգի բաբտիստական համալսարան
Հոնկոնգի բաբտիստական համալսարան չին.՝ 香港浸會大學 | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1994 |
Անդամակցություն | ORCID[1], Միջազգային GLAM լաբորատորիաների համայնք[2] և Shanghai-Hong Kong University Alliance? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հոնկոնգ |
Կայք | hkbu.edu.hk |
Hong Kong Baptist University Վիքիպահեստում |
Հոնկոնգի բաբտիստական համալսարան (香港浸會大學, Hong Kong Baptist University կամ HKBU), հանրային համալսարան քրիստնեական կրթությամբ, գտնվում է Հոնկոնգում (համալսարանի խորհրդանիշի վրա Աստվածաշունչ է պատկերված): Համաձայն տարբեր վարկանիշների Հոնկոնգի բաբտիստական համալսարանը ընդգրկված է Ասիայի 50 լավագույն համալսարանների և աշխարհի լավագույն 300 համալսարանների ցանկում, իսկ համալսարանի հաղորդակցության դպրոցը` Ասիայի լրագրության 10 լավագույն դպրոցների թվին է պատկանում[3][4][5][6]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1956 թվականին, ամերիկացի բաբտիստների կողմից, որպես Հոնկոնգի բաբտիստական քոլեջ: 1992 թվականին քոլեջին կից բացվել էր կիռարական բարոյագիտության կենտրոն[7]: 1994 թվականին լիազորագրվել է որպես համալսարան և համապատասխանաբար փոխել է անվանումը:
2005 թվականին Հոնկոնգի բաբտիստական համալսարանը և Պեկինի մանկավարժական համալսարանը Չժուհայում բացել են Միավորված միջազգային քոլեջ՝ բարձրագույն կրթության առաջին և միակ հաստատությունը, որը հիմնված է մայրցամաքային Չինաստանի և հոնկոնգյան համալսարանի համագործակցության վրա[8]։
Համալսարանի շրջանավարտներից է՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Ստենլի Կվան։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի կազմում ընդգրկված են`
- Պատմության ֆակուլտետ (չինարեն լեզվի և գրականության, անգլերեն լեզվի և գրականության, հումանիտար գիտությունների և գրարվեստի, երաժշտության, կրոնի և փիլիսոփայությանդեպարտամենտներ, թարգմանությունների և լեզուների կենտրոն)
- Գիտությունների ֆակուլտետ (կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային գիտությունների դեպարտամենտներ)
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ (կրթության ուսումնասիրության, կառավարման և միջազգային գործերի ուսումնասիրություն, աշխարհագրության, պատմության, ֆիզիկական կրթության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքների ուսումնասիրություն)
- բիզնեսի դպրոց (հաշվապահության և օրենսդության, տնտեսության, ֆինանսների, մենեջմենթի, մարքեթինգի դեպարտամենտներ)
- հաղորդակցության դպրոց (կինոյի ակադեմիա, հաղորդակցության ուսումնասիրման, լրագրության դեպարտամենտներ)
- չինական բժշկության դպրոց
- ակնադիտական արվեստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://orcid.org/members/001G000001GAkUvIAL-hong-kong-baptist-university
- ↑ List of members
- ↑ «Hong Kong Baptist University» (անգլերեն)։ TES Global։ Վերցված է 2015-01-26
- ↑ «Hong Kong Baptist University Rankings» (անգլերեն)։ QS։ Վերցված է 2015-01-26
- ↑ «Hong Kong Baptist University» (անգլերեն)։ ShanghaiRanking Consultancy։ Վերցված է 2015-01-26
- ↑ «Top 10 journalism schools for Asian students» (անգլերեն)։ Asian Correspondent։ Վերցված է 2015-01-26
- ↑ «Centre for Applied Ethics» (անգլերեն)։ Centre for Applied Ethics։ Վերցված է 2015-01-26
- ↑ «United International College» (անգլերեն)։ United International College։ Վերցված է 2015-01-26