Հողմածաղիկ պսակավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հողմածաղիկ պսակավոր
Հողմածաղիկ պսակավոր
Հողմածաղիկ պսակավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ցեղ Հողմածաղիկ (Anemone)
Տեսակ Հողմածաղիկ պսակավոր (A. coronaria)
Միջազգային անվանում
Anemone coronaria

Հողմածաղիկ պսակավոր (լատին․՝ Anemone coronaria), հրանունկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա արմատապալարավոր ծաղկաբույս ։ Հայրենիքը Փոքր Ասիայի լեռներն են (այս բույսի մի քանի տեսակներ աճում են նաև ՍՍՀՄ-ում և ունեն բուժիչ նշանակություն)։ Գեղեցիկ թուփ է՝ 30-50 սմ բարձրությամբ, ծաղիկներն ունեն ամենատարբեր գունավորում, հասարակ են, կիսալիաթերթ և լիաթերթ։ Ծաղկում են ապրիլ-հունիս ամիսներին։ Ամենագեղեցիկ վաղ գարնանային ծաղկաբույսերից մեկն է։ Արմատապալարները կոնաձև են, չոր կոշտ։ Մեր հանրապետության մերձարևադարձային շրջաներում, ինչպես նաև Արարատյան դաշտում դրանք հաջողությամբ ձմեռում են և չեն ցրտահարվում։ Հանրապետության մնացած շրջաններում անհրաժեշտ է աշնան վերջերին կամ ձմեռնամուտին հանել, հողից մաքրել, պահեստավորել (նախօրոք դրանք թրջում են և կիսում)։

Ջերմասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ, գերադասում է փուխր, ավազակավային սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողերը։ Խոնավասեր է, հատկապես Արարատյան դաշտ|Արարատյան դաշտում և Մեղրիում առատ ոռոգում է պահանջում։ Բազմանում է նաև ցանքի միջոցով։ Ցանքը պետք է կատարել արկղերում կամ ջերմոցներում սերմերը հավաքելուց անմիջապես հետո։ Ծիլերը երևում են ցանքից 25-30 օրվա ընթացքում։ Մեկ-երկու վերատնկումից հետո սածիլները դաշտ են տեղափոխում, երբ ցրտահարությունների վտանգն անցնում է։ Օգտագործում են պարտերային տիպի ծաղկային ձևավորումներում, քարապարտեզներում, ալպինարիաներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմածաղիկ պսակավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմածաղիկ պսակավոր» հոդվածին։