Հնդկաստանի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի ազգային գրադարան
India Education.jpg
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1836
ՏեղադրությունԿալկաթայի շրջան
Այլ տվյալներ
Կայքnationallibrary.gov.in
Կոորդինատներ: 22°31′59.541600099999″ հս․ լ. 88°19′59.94480010002″ ավ. ե. / 22.53320600002777852° հս․. լ. 88.3333180000277878° ավ. ե. / 22.53320600002777852; 88.3333180000277878

Հնդկաստանի ազգային գրադարան (բենգալերեն՝ তীয় গ্রন্থাগার, հինդի राष्ट्रीय पुस्तकालय, մալայերեն՝ ഭാരതീയ ദേശീയ ഗ്രന്ഥശാല, սանսկրիտ՝ भारतस्य राष्ट्रियग्रन्थालयः, թամ.՝ இந்திய தேசிய நூலகம், անգլ.՝ National Library of India), գրադարան Կալկաթայում: Համարվում է ամենամեծ գրադարանը երկրում[1], Աշխարհի խոշորագույն գրադարանների ցանկում 14-րդն է: Գտնվում է Հնդկաստանի զբոսաշրջության և մշակույթի նախարարության մշակույթի վարչության ենթակայության ներքո[1]: 18-րդ դարի կեսերին կառուցված շենքը[2] և հարակից տարածքը զբաղեցնում են 120 հազար մ²: Գրադարանում պահվում է ավելի քան 2,27 միլիոն գիրք: 1854 թվականից մինչև 1911 թվականը շենքը եղել է Բենգալիայի նահանգապետի նստավայրը, որպես գրադարան օգտագործվում է 1948 թվականից: Հնդկաստանում տպագրվող բոլոր թերթերը, ամսագրերը, գրքերը և ատլասները պարտադիր կարգով մուտքագրվում են Ազգային գրադարանի ֆոնդեր[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի Ազգային գրադարանի պատմությունը սկսվում է 1836 թվականից Կալկաթայի Հանրային գրադարանի կազմակերպումով: Այն չէր գտնվում պետական կառավարման ներքո և օգտվելու համար անհրաժեշտ էր վճարել 300 ռուպի (շուրջ ԱՄՆ 5 դոլար), սակայն ուսանողներին և աղքատներին որոշ ժամանակ թույլատրվում էր օգտվել անվճար: Գրադարանի առաջին սեփականատերը եղել է արդյունաբերող և գործարար Դվարկանաթհ Թագորը:

Առաջին խոշոր համալրումը եղել է 4675 կտոր գրականություն, որը բերվել է նահանգապետ Չարլզ Մետկալֆի կողմից Ֆորտ Ուիլյամի քոլեջից: Գրադարանում հավաքվում էին հնդկերեն, անգլերեն և մի շարք այլ լեզուներով գրքեր, մասնավոր անձանց և պետության կողմից պարբերաբար նվիրատվություններ էին կատարվում գրքերի տեսքով: Այս գրադարանը դարձավ տարածաշրջանի լավագույններից մեկը և աշխատում էր այնքան կազմակերպված և արդյունավետ, որի աշխատաձևով կարող էին պարծենալ լուսավոր Եվրոպայի համանման գրադարանները:

1891 թվականին երկրում բացվեց Կայսերական գրադարանը, որին 1903 թվականին նահանգապետ Ջորջ Քերզոնի հրամանով միացվեց Կալկաթայի Հանրային գրադարանը: 1947 թվականին Հնդկաստանը անկախություն ձեռք բերեց Մեծ Բրիտանիայից: 1948 թվականին Կայսերական գրադարանը վերանվանվեց Ազգային գրադարան և Էսպլանդայի շրջանից տեղափոխվեց Բելվեդեր Էսթեյթ: Նորացված գրադարանի բացումը տեղի ունեցավ 1953 թվականի փետրվարի 1-ին[1]: 2003 թվականին սկսվեց գրադարանի ֆոնդերի թվայնացումը[1], 2011 թվականից գործում է համացանցը, թվայնացումը շարունակվում է[4]:

2014 թվականի դրությամբ Հնդկաստանի ազգային գրադարանը իրենից ներկայացնում է`

  • Ավելի քան 2 270 000 գիրք
  • Ավելի քան 86 000 աշխարհագրական քարտեզներ
  • Ավելի քան 3200 ձեռագրեր
  • Գրադարակների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 45 կիլոմետր
  • Ընթերցասրահում կարող են տեղավորվել ավելի քան 550 մարդ

Գաղտնի սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Հնդկաստանի հնագիտական վարչությունը (ՀՀՎ) գրադարանի շենքում իրականացնում էր ռեստավրացիոն աշխատանքներ: Հայտնի է, որ շինությունը կառուցվել է 1760-ական թվականներին և նրա սեփականատերը եղել է Հնդկաստանի առաջին նահանգապետ Ուորրեն Հասթիգսը: 1780 թվականին նա հայտարարեց, որ վաճառել է շենքը և մինչև 1854 թվականը երբ այն դարձավ Բենգալիայի նահանգապետերի պաշտոնական նստավայրը, առանձնատան ճակատագրի մասինոչինչ հայտնի չէ: Որպես նստավայր այն ծառայեց մինչև 1911 թվականը[2]:

Վերականգնման աշխատանքների ընթացքում առաջին հարկում հայտնաբերվեց հատակագծում չնշված շուրջ 93 մ² մակերեսով սենյակ, որը ոչ մի տեղից մուտք չուներ: Քանի որ գրադարանի շենքը իրենից ներկայացնում էր ճարտարապետական և պատմական արժեք, ՀՀՎ-ի ինժեներները չքանդեցին պատը, այլ անցքեր բացեցին ներսը նայելու համար: Քանի որ մինչև 1911 թվականը այս շենքը ծառայել է որպես Բենգալիայի նահանգապետերի պաշտոնական նստավայր, ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ այդ սենյակը նրանց կողմից (կամ ավելի շուտ նրա առաջին տիրոջ Ուորրեն Հասթինգսի կողմից) օգտագործվել է, որպես խոշտանգման տեղ կամ գանձարան[2]: Հետագայում հայտարարվեց, որ սենյակը լցվել է ցեխով, հավանաբար պատրատվել էր շենքի հիմքերի ամրացման նպատակով[5]:

Այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային օրերին գրադարանը բաց է ժամը 9-ից մինչև 20-ը, իսկ հանգստյան և տոնական օրերին 9-30-ից մինչև 18-ը: Ընթերցասրահի մուտքը խստորեն վերահսկվում է, ընթերցողի տոմս ունենալը պարտադիր է, որը տրվում է գրադարանի պաշտոնական կայքին հայտ ներկայացնելուց և հատուկ ծառայողների կողմից ստուգելուց հետո: Ընթերցողի տոմսերը տրվում են միայն աշխատանքային օրերին ժամը 11-ից մինչև 13-ը և 15-ից մինչև 16-ը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Digitization of Manuscripts of the National Library of India Archived 2014-04-07 at the Wayback Machine. (անգլ.) на сайте ndl.go.jp, 2003 год
  2. 2,0 2,1 2,2 Джимли Мукхерджи Пандей. Secret chamber in National Library (անգլ.) на сайте timesofindia.indiatimes.com, 20 ноября 2010
  3. Национальная библиотека Արխիվացված է Հուլիս 11, 2014 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.) на сайте gooddays.ru
  4. Ашватхи. Progress To Be Made In National Library, Kolkata (անգլ.) на сайте careerindia.com, 16 декабря 2011
  5. Дебалина Сенгупта. Room with no view (անգլ.) на сайте business-standard.com, 22 мая 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]