ՆԱՏՕ-ի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԱՏՕ-ի դրոշ
Տեսակդրոշ
Իրավասության տարածքՆԱՏՕ
Հարաբերություն3:4?[1]
Ընդունված էհոկտեմբերի 14, 1953
Գույներսպիտակ[1] և մուգ կապույտ[1]
Պատկերված էcompass rose?

ՆԱՏՕ-ի դրոշ, ընդունվել է 1953 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ՆԱՏՕ-ի հիմնադրումից երեք տարի հետո։ Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է Ատլանտյան օվիկանոսը, իսկ սպիտակ շրջանը միասնության խորհրդանիշն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին, երբ 12 պետություն ստորագրել է Հյուսիսատլանտյան պայմանագիրը՝ Խորհրդային Միության սպառնալիքին դիմակայելու համար[2]։ ՆԱՏՕ-ի առաջին դրոշի հանդիսավոր բացումը եղել է 1951 թվականի հոկտեմբերի 5-ին՝ դրա ձևավորմանը մասնակցած Դուայթ Էյզենհաուերի կողմից[3]։ Այդ կանաչ դրոշը դարձել է Supreme Headquarters Allied Powers Europe շտաբի դրոշը (SHAPE), որը մինչ օրս օգտագործում է այն։

ՆԱՏՕ-ն, ցանկանալով SHAPE-ից տարբերվող դրոշ ունենալ, սկսել է զբաղվել նոր դրոշի ստեղծման գործով։ Այդ հարցով մասնավորապես զբաղվել է նոր ձևավորված Տեղեկատվական քաղաքականության խումբը։ Հյուսիսատլանտյան խորհրդի հետ բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է ստեղծել պարզ, բայց միաժամանակ տիպիկ դրոշ, որը նաև կընդգծեր դաշինքի խաղաղասիրական նպատակները[4]։

1953 թվականի հոկտեմբերի 14-ին բազմաթիվ տարբերակներից ընտրվել է մեկը։ Հոկտեմբերի 28-ին ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղարը՝ Հասթինգ Իսմայը, հայտարարել է դրոշի ընդունման մասին որոշումը։ Նա նաև մեկնաբանել է ընտրված դիզայնի խորհրդանշական կողմը[4]։

Դրոշը մեծ քննադատության է արժանացել․ մասնավորապես՝ ԱՄՆ կոնգրեսմեն Ջոն Վուդը կարծում էր, որ դրոշը «տարօրինակ և այլմոլորակային լաթ է»[5]։ Նա այդ դիտողություններն արել է այն միջադեպից հետո, երբ Վիրջինա նահանգի Նորֆոլկ քաղաքում՝ Supreme Allied Commander Atlantic շտաբում, ԱՄՆ դրոշը փոխարինվել է ՆԱՏՕ-ի դրոշով[5]։

1953 թվականի նոյեմբերի 9-ին՝ Փարիզում կայացած Հյուսիսատլանտյան ցուցահանդեսի ժամանակ, բարձրացվել է ՆԱՏՕ-ի նոր դրոշը[4][6]։ Արարողության մանրամասները հայտնի չեն, որովհետև որևէ արձանագրություն չի պահպանվել[4]։

Խորհրդանշական իմաստ

Դրոշի գույներն ունեն մշակութային, քաղաքական և տարածաշրջանային նշանակություն։ Մուգ կապույտը խորհրդանշում է Ատլանտյան օվկիանոսը, իսկ սպիտակ շրջանը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնությունը։ «Վարդերի քամին» խորհրդանշում է խաղաղության ճանապարհը՝ այն նպատակը, հանուն որի պայքարում են անդամ երկրները[4][7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Flags of the World — 1993.
  2. Cavendish, Richard (1999). «The Founding of NATO». History Today. 49 (4). Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  3. Associated Press (1951 թ․ հոկտեմբերի 6). «NATO Flag is Raised at Ike Headquarters». Cincinnati Enquirer.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «The Birth of the Emblem». NATO.int. North Atlantic Treaty Organization. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. 5,0 5,1 «Idaho Lawmaker Raps NATO Flag». The Spokesman-Review. Associated Press. 1952 թ․ ապրիլի 18. էջ 12. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  6. «NATO Flag Flown». Toledo Blade. Reuters. 1953 թ․ նոյեմբերի 10. էջ 2. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  7. «Le Drapeau de L'OTAN—The Flag of NATO» (PDF). CPVA.ca. Canadian Peacekeeping Veterans Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]