Jump to content

Հյուսիսային Եվրոպայի երկրների կանանց համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Եվրոպայի երկրների կանանց համալսարան
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Նորվեգիա
Հիմնադրված2011
Գլխադասային գրասենյակNesna Municipality, Նուռլան, Նորվեգիա
Կայքkvinnor.no(նորվ.)

Հյուսիսային Եվրոպայի երկրների կանանց համալսարան[1] (NWU, նորվ.՝ Stiftelsen Kvinneuniversitetet i Norden), հետազոտական համալսարան Նորվեգիայում, որտեղ այն գրանցված է որպես հիմնադրամ։ Այն զբաղվում է «ֆեմինիստական արժեքների և ֆեմինիստական մանկավարժության վրա հիմնված կանանց և կանանց մասին հետազոտություններով, ուսուցմամբ և տեղեկատվությամբ՝ շեշտը դնելով Հյուսիսային և միջազգային հեռանկարների վրա»[1]։ Խորհրդարանի նախկին պատգամավոր Բերիթ Օսի և այլ անձանց նախաձեռնությամբ 2011 թվականին ստեղծված «NWU»-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է կրթության և հետազոտությունների նախարարության ու երեխաների հավասարության և սոցիալական ինտեգրման նախարարության կողմից և տեղակայված է Նորվեգիայի պետական համալսարանի 24 քոլեջներից մեկում։ Այն երկու նախարարությունների նախնական ֆինանսավորմամբ ստացել է 1 միլիոն նորվեգական կրոն (դրամ), իսկ 2012 թվականին՝ կրթության և հետազոտության նախարարությունից ևս 2 միլիոն նորվեգական կրոն, և ֆինանսավորում է ստանում Նորվեգիայի պետական բյուջեից[2]։ Համալսարանի ստեղծմանն աջակցել է Գիտական հետազոտությունների և բարձրագույն կրթության նախարար Թորո Աասլանդը, ինչպես նաև իրավաբանության պրոֆեսոր Հենինգ Յախելյան ու իրավաբան, լեյբորիստական քաղաքական գործիչ Ինգյալդ Օրբեք Սորհեյմը, որոնք նույնպես մասնակցել են այդ գործընթացին[1][3]։

Նեսնայի համալսարանական քոլեջի վարչական շենքը, որտեղ տեղակայված է Հյուսիսային Եվրոպայի երկրների կանանց համալսարանի վարչությունը

Համալսարանի սկզբնաղբյուրները թվագրվում են 1983 թվականին, երբ Բերիթ Օսը կարևոր դեր է խաղացել Նորվեգիայում կանանց առաջին համալսարանի (նորվ.՝ Stiftelsen Kvinneuniversitetet) ստեղծման գործում։

Այն կենտրոնացած է կանանց վերաբերող այնպիսի ուսումնասիրությունների ոլորտներում, ինչպիսիք են կանանց աշխատանքը, գենդերային վարձատրության խնդիրը, դաստիարակությունը և կանանց նկատմամբ բռնությունը[4][5][6]։

Այն ժամանակվա Նեսնայի համալսարանական քոլեջի վարչությունը վավերացրել է 2010 թվականի՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների կանանց համալսարանի տեղակայման մասին համաձայնագիրը[7]։ Հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականի հունվարի 11-ին Օսլոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Որպես համալսարան՝ այն պաշտոնապես ճանաչված չէ «NOKUT» ընկերության կողմից, սակայն ունի Կրթության և գիտական հետազոտությունների նախարարության թույլատվությունն այս անվամբ օգտագործման համար (որը պահպանվում է Նորվեգիայի օրենքով)[8][9]։ Կազմակերպության խորհուրդն ստեղծվել է 2011 թվականի հոկտեմբերի 15-ին Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Նորվեգիայի և Շվեդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հոկտեմբերի 29-ին կազմակերպությունը գործարկվել է Շվեդիայում՝ սեմինարի ընթացքում, «Arbetarnas bildningsförbund»-ի հետ համագործակցության արդյունքում։ Նախկին շվեդ պատգամավոր և Եվրախորհրդարանի պատգամավոր Մայ Բրիթ Թեորինն ընտրվել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի կոմիտեի նախագահ[10][11]։ Նեսնայի համալսարանական քոլեջը 2016 թվականին միացվել է Հյուսիսային Եվրոպայի երկրների կանանց համալսարանին[12]։

Համալսարանի վարչությունը գտնվում է Նեսնայի համալսարանական քոլեջի վարչական շենքում (նորվ.՝ Gammelbygget)[13]:

Այն հիմնված է Բերիթ Օսի Ռագնհիլդ Քեսեթ Հաարսթադի և ուրիշ ինը կանանց կողմից հիմնադրված կանանց առաջին համալսարանի՝ 1983 թվականին ընդունված համակուսակցական նախաձեռնության որոշման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «About us». kvinnor.no. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  2. Kvinneuniversitetet Norden, Blog of Tora Aasland, Norwegian Minister of Research and Higher Education
  3. Noshin Saghir, "Nytt kvinneuniversitet", Ny Tid, 27 May 2011
  4. «Etablerer kvinneuniversitet» (գրքային նորվեգերեն). ranablad.no. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  5. «Stiftelsen Kvinneuniversitetet Norden». Nesna University College. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  6. «Historisk dag for kvinnekunnskap» (գրքային նորվեգերեն). helgeland-arbeiderblad.no. 2011 թ․ ապրիլի 30. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  7. Protocol from the board of Nesna University College, 23 April 2010
  8. In Norway, the designation universitet (university), which is protected by law, may be used by institutions with institutional accreditation from NOKUT, or by institutions which have permission by the Ministry of Education and Research to use the designation.
  9. «Brønnøysundregistrene - Nøkkelopplysninger fra Enhetsregisteret». W2.brreg.no. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  10. Press release of 15 Oct 2011
  11. https://web.archive.org/web/20111027102306/http://www.abfstockholm.se/kalendarium/Kvinnouniversitetet_Norden/index.htm. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. Universiteter og høyskoler slår seg sammen, Government of Norway
  13. «Kvinneuniversitetet i Norden - Om oss». Kunorden.org. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]