Հմայակ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հմայակ Պողոսյան
Ի ծնե Հմայակ Արտաշեսի Պողոսյան
Ծնվել է 1909 օգոստոսի 29
Ծննդավայր Թիֆլիս
Ազգություն հայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հմայակ Արտաշեսի Պողոսյան (1909, օգոստոսի 29, Թիֆլիս), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1938 թվականից աշխատում է Երևանի նախագծային կազմակերպություններում, 1957 թվականից՝ «Հայարդնախագիծ» ինստիտուտում արդ․ շենքերի ճարտ-յան բնագավառում։ Հմայակ Պողոսյանի նախագծերով կառուցվել են Երևանում՝ էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր մասնաշենքը (1956 թվականից), հացի N․ 2 (1947 թվականից) և N. 5 (1954 թվականից) գործարանների համալիրները, Զերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի վարչական մասնաշենքը (1955 թվականից, ճարտարապետ Վ․ Աճեմյանի հետ), հաստոցանորմալ գործարանը (1967 թվականից, ճարտարապետ Բ․ Հարությունյանի հետ), Կիրովականում՝ քիմիական մանրաթելի գործարանը (2-րդ հերթ, 1971 թվականից, ճարտ․ Բ․ Հարությունյանի հետ), էջմիածնում՝ գինու գործարանի գլխավոր մասնաշենքը (1954 թվականից), Կիրովի անվան սովետական տնտեսությունում (Վեդու շրջան) գինու գործարանի համալիրը (1952 թվականից) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370 CC-BY-SA-icon-80x15.png