Հմայակ Մեհրաբյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեհրաբյան (այլ կիրառումներ)
Հմայակ Մեհրաբյան | |
---|---|
հուլիսի 2, 1901[1] - հուլիսի 2, 1942[1] (41 տարեկան) | |
Ծննդավայր | Գանձաքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Սևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գնդապետ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խալխին Գոլի ճակատամարտ[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1939)[1] |
Պարգևներ |
Հմայակ Բեյբութի Մեհրաբյան, (հուլիսի 2, 1901[1], Գանձաքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 2, 1942[1], Սևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի գնդապետ (1940)։ Մասնակցել է սովետական կարգերի հաստատմանը Հայաստանում։
Մասնակցություն է ունեցել ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանի ռազմակալմանը և երկրում խորհրդային ռեժիմ մտցնելուն։ 1923 թվականին ավարտել է Հայկական դիվիզիային կից ռազմաքաղաքական դպրոցը։ 1923-1927 թվականներին եղել է քաղղեկ նույն դիվիզիայի զորամասերում, Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում։ 1929 թվականին ավարտել է Անդրկովկասյան հետևակային դպրոցը, 1939 թվականին Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Ծառայել է Պրիվոլժիեի, Սիբիրի ռազմական օկրուգներում, մասնակցել Խալխին Գոլի կռիվներին (1939), խորհրդա-ֆիննական պատերազմին («Ձմեռային պատերազմ», 1939-1940)։ 1941-1945 թվականների «Հայրենական մեծ պատերազմի» սկզբին եղել է Բելառուսիայում (69-րդ հրաձգային կորպուսի շտաբի պետի տեղակալ), այնուհետև Մերձծովյան բանակի կազմում մասնակցել է Օդեսայի և Սևաստոպոլի պաշտպանությանը (1941-1942 թթ.), եղել Սևաստոպոլի պաշտպանության շրջանի բանակային մատակարարման պետ։ Զոհվել է Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի (ետմահու) շքանշաններով։
Մեհրաբյանի անունով է կոչվում Գանձաքարի միջնակարգ դպրոցը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազարյան Ա., Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր, գիրք 1, Երևան, 1979։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 444)։ |
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Հուլիսի 2 մահեր
- 1942 մահեր
- Գանձաքար գյուղում ծնվածներ
- Սևաստոպոլ քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ գնդապետներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ