Հիտա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հիտա | |||||
ճապ.՝ 日田市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Օիտա (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 11, 1940 թ. | ||||
Մակերես | 666,19 կմ² | ||||
Բնակչություն | ▼61 755 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.hita.oita.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Հիտա (ճապ.՝ 日田市 Hita-shi), քաղաք Ճապոնիայում՝ Օիտե պրեֆեկտուրայում։ Հիմնադրվել է 1940 թվականի դեկտեմբերի 11-ին։ Այն արդյունաբերական և գյուղատնտեսական կենտրոն է, որտեղ հիմնականում արտադրվում է կահույք, ատաղձեղեն և կերամիկա։ Իր գեղեցկության և տեսարժան վայրերի պատճառով դարձել է զբոսաշրջական կենտրոն։
2005 թվականի մարտի 22-ին Հիտան իր մեջ է միավորել Ամագասե և Օյամա քաղաքները, ինչպես նաև Կամիցուե, Մաեցուե և Նակատացուե գյուղերը։
2017 թվականի մարտի 21-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 67 032 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 100 մարդ/կմ2։ Քաղաքը զբացեցնում է 666.19 կմ² տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիտան գտնվում է Օիտա պրեֆեկտուրայի ծայր արևմտյան մասում։ Սահմանակցում է Ֆուկուոկա և Կումամոտո պրեֆեկտուրաների հետ։ Հարևան քաղաքներն են Կուրումեն արևմուտքում, Նակացուն հյուսիսում և Կուսուն արևելքում։ Հիտան տեղակայված է հարթավայրային տարածքում։ Սահմանային գոտում մակերևույթի հիմնական տիպը լեռներն են, ինչը բնորոշ է Օիտա պրեֆեկտուրային։ Չնայած դրան, որ Հիտան այժմ գտնվում է Օիտա պրեֆեկտուրայում, նրա պատմության արմատները տանում են դեպի Ֆուկուոկա պրեֆեկտուրա։ Տեղի բարբառը Հիտիկուն է, որը օգտագործվում է նաև Ֆուկուոկա, Նագասակի և Սագա պրեֆեկտուրայում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիտայի կլիման մերձարևադարձային մուսսոնային է։ Քաղաքը շրջապատող լեռները ստեղծում են օդի կուտակումներ, որոնք ամառները դարձնում են շատ շոգ (35 °C (95 °F) և ավել)։ Ձմեռները բավականին սառն են և ձնառատ։
Հիտա, Օիտաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.8 (47.8) |
10.2 (50.4) |
14.6 (58.3) |
20.8 (69.4) |
25.1 (77.2) |
27.9 (82.2) |
31.5 (88.7) |
32.6 (90.7) |
28.5 (83.3) |
23.1 (73.6) |
17.4 (63.3) |
11.6 (52.9) |
21.01 (69.82) |
Միջին օրական °C (°F) | 3.3 (37.9) |
4.4 (39.9) |
7.9 (46.2) |
13.9 (57) |
18.3 (64.9) |
22.1 (71.8) |
26.2 (79.2) |
26.6 (79.9) |
22.6 (72.7) |
16.3 (61.3) |
10.5 (50.9) |
5.2 (41.4) |
14.78 (58.59) |
Միջին ցածր °C (°F) | −1.2 (29.8) |
−0.4 (31.3) |
2.0 (35.6) |
7.7 (45.9) |
12.2 (54) |
17.4 (63.3) |
22.1 (71.8) |
22.2 (72) |
18.2 (64.8) |
10.9 (51.6) |
5.2 (41.4) |
0.4 (32.7) |
9.73 (49.52) |
Տեղումներ մմ (դյույմ) | 70.2 (2.764) |
82.5 (3.248) |
110.7 (4.358) |
148.8 (5.858) |
172.5 (6.791) |
324.7 (12.783) |
323.4 (12.732) |
194.0 (7.638) |
159.8 (6.291) |
92.7 (3.65) |
66.3 (2.61) |
48.8 (1.921) |
1794,4 (70,644) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 15 (5.9) |
8 (3.1) |
2 (0.8) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
4 (1.6) |
29 (11.4) |
% խոնավություն | 78 | 77 | 74 | 73 | 74 | 77 | 79 | 78 | 80 | 80 | 81 | 80 | 77.6 |
Միջին ամսական արևային ժամ | 104.7 | 110.6 | 150.3 | 160.4 | 178.6 | 136.4 | 167.4 | 193.9 | 146.6 | 157.5 | 122.3 | 106.2 | 1734,9 |
աղբյուր: NOAA (1961–1990)[2] |
Գյուղեր և ավաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղեր և ավաններ, որոնք ներառված են Հիտայի սահմանների մեջ․
- Ամագասե՝ հայտնի առողջարարական ավան
- Մացուե՝ լեռնային գյուղ
- Նակացուե՝ լեռնային գյուղ
- Կամիցուե
- Օյամե՝ գյուղատնտեսական ավան, որը հայտնի է իր Ումե-ով և սնկերով
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաջիմե Իսայամա՝ հայտնի մանգակա, «Տիտանների գրոհը» մանգայի հեղինակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 大分県の人口推計 - 大分県ホームページ (яп.)
- ↑ «Hita Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիտա քաղաքի պաշտոնական կայք (ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիտա» հոդվածին։ |
|