Հիսուսի առաջին գայթակղությունը
Հիսուսի առաջին գայթակղությունը | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | կինոկատակերգություն, կինոնմանակում, religious film?, religious satire?, երգիծական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Ռեժիսոր | Rodrigo Van Der Put? |
Գլխավոր դերերում | Gregório Duvivier?[1], Antonio Tabet?[1], João Vicente de Castro?[1], Fábio Porchat?[1], Robson Nunes?[1], Thati Lopes?[1], Sura Berditchevsky?[1], Fabio De Luigi?[1] և Gabriel Totoro?[1] |
Արտադրող երկիր | Բրազիլիա[1] |
Լեզու(ներ) | պորտուգալերեն |
Հեռարձակում | |
Ալիք | Նեթֆլիքս[1] |
IMDb | ID 11310004 |
Հիսուսի առաջին գայթակղությունը (պորտ.՝ A primeira tentação de Cristo), բրազիլական կատակերգական ֆիլմ, որը պատրաստված է հատկապես վեբ հեռուստատեսության համար, Porta dos Fundos (The Back Door) կատակերգական թատերախմբի կողմից։ Թողարկել է Նեթֆլիքս ընկերությունը 2019 թվականի դեկտեմբերի 3-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսուսը վերադառնում է տուն 40 օր անապատում անցկացնելուց հետո, որտեղ անակնկալ է սպասվում նրան իր ծննդյան 30-ամյակի կապակցությամբ։ Երեկույթի ժամանակ Մարիամը և Հովսեփը Հիսուսին հայտնում են, որ իր իսկական հայրը Աստվածն է։ Բայց Հիսուսի հետ գալիս է համարձակ երիտասարդ Օրլանդոն, որը բոլորին ակնարկում է, որ նա Հիսուսի ընկերն է։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը, որը հատուկ թողարկվել է Սուրբ Ծննդյան տոնի համար, հանդիսատեսի որոշակի մասի բացասական արձագանք է առաջացրել կրոնական կերպարների երգիծական պատկերման պատճառով` ներառյալ այն ակնարկը, որ Հիսուսը կարող է գեյ լինել, իսկ Կույս Մարիամը ծխում է մարիխուանա[3]։ Ավելի քան 2 միլիոն մարդ հանրագիր Է ներկայացրել ֆիլմը հեռացնելու համար և հանդես են եկել Netflix-ի բոյկոտի օգտին՝ անարգանքի պատճառով։ Կինոռեժիսորներն իրենց հերթին ասում են, որ բողոքի ցույցերի պատճառը հոմոֆոբիան է[4]։
2019 թվականի դեկտեմբերի 24-ին պայթեցվել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Porta dos Fundos-ի շտաբը երկու Մոլոտովի կոկտեյլներով[5][5][5][6]։ Բրազիլական ինտեգրալիստական կրոնական ծայրահեղական խմբավորումը, որն իրեն անվանում է «Մեծ Բրազիլիայի ինտեգրալիստական ընտանիքի ժողովրդական ազգայնական ապստամբության հրամանատարություն», ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը, նրանք նույնիսկ նկարահանել են հարձակման պահը, խումբը նաև քննադատել է Netflix-ին և Քրիստոսի Առաջին գայթակղությունը անվանել է անարգանք[5]։
2020 թվականի հունվարի 9-ին Բրազիլիայի դատարանը որոշում է կայացրել, որպեսզի Նեթֆլիքսին պարտավորեցնեն հեռացնել ֆիլմը վեբ ծառայությունից[7]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար |
---|---|
Գրեգորիո Դուվիվյե | Հիսուս |
Անտոնիո Տաբեթ | Քեռի Վիտտորիո (Աստված-Հայր) |
Ֆաբիո Պորշատ | Օրլանդո ( Լյուսիֆեր ) |
Էվելին Կաստրու | Կույս Մարիամ |
Ռաֆայել Պորտուգալ | Սուրբ Հովսեփ |
Ռոբսոն Նունես | Բաղդասար |
Ժոան Վիսենտե դե Կաստրո | Մելքոն |
Էստեվան Նաբոտե | Գասպար |
Թաթի Լոպես | մարմնավաճառ Թելման |
Սուրա Բերդիչևսկին | Մորաքույր Լուպիտա |
Ֆաբիո դե Լուկա | Ղազար |
Գաբրիել Տոտորո | Բուդդա |
Պեդրկա Մոնտեյրո | Շիվա |
Պեդրո Բենևիդեսը | Ջա Ռաստաֆարի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Internet Movie Database — 1990.
- ↑ «Stream It Or Skip It: 'The First Temptation of Christ' on Netflix, Porta dos Fundos' Gleefully Blasphemous New Christmas Special». Decider. 2019 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Armus, Teo (2019 թ․ դեկտեմբերի 17). «'Gay Jesus' and a weed-smoking Mary: Brazilian Christmas parody on Netflix slammed by pastors, politicians». Washington Post. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Clark, Travis (2019 թ․ դեկտեմբերի 17). «The star of Netflix's Christmas special featuring a gay Jesus called the backlash 'homophobic,' as a petition calling for its removal approaches 2 million signatures». Business Insider. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3
{{cite news}}
: Empty citation (օգնություն) - ↑ Petski, Denise (2019 թ․ դեկտեմբերի 26). «Gay Jesus Netflix Special Creators' Brazilian Headquarters Attacked With Molotov Cocktails». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ https://www.bbc.com/russian/news-51046334
|