Հինգերորդ ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինգերորդ ուժ, կամ հինգերորդ հիմնարար փոխազդեցություն, հիպոթետիկ հիմնարար փոխազդեցություն, որը կարող է կապված լինել մութ նյութի և (կամ) մութ էներգիայի հետ։

Հինգերորդ ուժը ներառված չէ Ստանդարտ մոդելի մեջ։ Ինչպես հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայից, ընդհանուր առմամբ կա չորս հիմնարար ուժ կամ փոխազդեցություն՝ ձգողականություն, էլեկտրամագնիսականություն, ուժեղ և թույլ միջուկային փոխազդեցություններ, որոնք միասին կազմում են բնության բոլոր հայտնի երևույթների ամբողջ բազմազանության հիմքը։ Այնուամենայնիվ, որոշ ֆիզիկական տեսություններ ենթադրում են լրացուցիչ «հինգերորդ ուժի» առկայություն, որը ներկայացվում է տարբեր անոմալ դիտարկումներ բացատրելու համար, որոնք հնարավոր չէ բացատրել Ստանդարտ մոդելի միջոցով։ Հինգերորդ ուժի բնութագրերը կախված են առաջարկվող տեսության մանրամասներից, սակայն շատ տեսություններ համաձայն են, որ հինգերորդ ուժը ուժով մոտավորապես համեմատելի է գրավիտացիոն փոխազդեցության հետ (այսինքն՝ այն շատ ավելի թույլ է, քան էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունները) և հինգերորդ ուժի ազդեցության տիրույթը հայտնվում է միլիմետրից պակաս տիեզերաբանական մասշտաբների հեռավորությունների վրա։

Ուսումնասիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերքի կազմը ըստ Lambda-CDM մոդելի շրջանակներում օգտագործված WMAP տվյալների

Գոյության նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ ուժի որոնումը ակտիվացել է վերջին տասնամյակների ընթացքում՝ տիեզերաբանության մեջ երկու խոշոր հայտնագործությունների պատճառով, որոնք դեռևս լիարժեք բացատրելի չեն ժամանակակից տեսությունների շրջանակներում։ Գալակտիկաների պտտման արագությունը վերլուծելիս պարզվել է, որ տիեզերքի զանգվածի մեծ մասն ընկնում է նյութի անհայտ ձևի վրա, որը կոչվում է մութ նյութ։ Ֆիզիկոսների մեծամասնությունը կարծում է, որ մութ նյութը մի տեսակ չբացահայտված տարրական մասնիկ է, սակայն ոմանք կարծում են, որ այն կարող է կապված լինել անհայտ հիմնարար հինգերորդ ուժի հետ։ Երկրորդ, վերջերս պարզվել է նաև, որ տիեզերքի ընդլայնումն արագանում է, ինչը վերագրվում է էներգիայի մեկ այլ ձևին, որը կոչվում է մութ էներգիա։ Որոշ ֆիզիկոսներ ենթադրում են, որ մութ էներգիայի ձևը, որը կոչվում է քվինտեսենցիա, կարող է լինել հինգերորդ ուժը[1][2][3]։

Հայտնաբերման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

X17 Մասնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ ուժի կրող հավանական մասնիկը կարող է լինել Աթիլա Կրասնահորկայի առաջարկած ենթադրական ենթատոմային մասնիկը։ Սա պրոտոֆոբիկ X-բոզոն է, որի զանգվածը կազմում է մոտ 17 Մէվ, կոչվում է X17 մասնիկ։ Այս մասնիկն առաջարկվել է այն անոմալ անկյունները բացատրելու համար, որոնք բազմիցս նկատվել են բերիլիում-8 ատոմների քայքայվող արգասիքներում 2015 թվականից ի վեր և կրկին դիտարկվել են 2019 թվականի նոյեմբերին հետազոտողների նույն խմբի կողմից, բայց հելիումի կայուն ատոմների այլ փորձի ժամանակ[4][5][6][7][8]։

Մյուոնի անոմալ մագնիսական մոմենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին՝  Էնրիկո Ֆերմիի անվան լաբորատորիան հայտնել է, որ Muon g-2- ի փորձարկումներում մյուոնի անոմալ մագնիսական մոմենտի g-Ֆակտորի չափումները ունեն վիճակագրորեն զգալի անհամապատասխանությունստանդարտ մոդելի կանխատեսումների հետ[9]։ Այս անոմալիան հինգերորդ հիմնարար փոխազդեցության գոյության հզոր վկայությունն է[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wetterich, C. «Quintessence --a fifth force from variation of the fundamental scale» (PDF). Heidelberg University.
  2. Cern Authentication
  3. Cicoli, Michele; Pedro, Francisco G.; Tasinato, Gianmassimo Natural Quintessence in String Theory(անգլ.) // Journal of Cosmology and Astroparticle Physics[en] : journal. — 2012. — Т. 2012. — № 7. — С. 044. — doi:10.1088/1475-7516/2012/07/044 — 1203.6655
  4. A.J. Krasznahorkay, M. Csatlos, L. Csige, J. Gulyas, M. Koszta, B. Szihalmi, J. Timar, D.S. Firak, A. Nagy, N.J. Sas, A. Krasznahorkay. New evidence supporting the existence of the hypothetic X17 particle. (Submitted on 23 Oct 2019)
  5. Fiona Macdonald. Physicists Think They Might Have Just Detected a Fifth Force of Nature (26 MAY 2016)
  6. Mike Mcrae. Physicists Claim They’ve Found Even More Evidence of a New Force of Nature. (20 NOV 2019)
  7. В. Макаров, Обнаружена новая сила природы: «пятый элемент» (21.11.2019)
  8. А. Глянцев, Великое открытие? Возможно, обнаружено пятое фундаментальное взаимодействие (22.11.2019)
  9. Marc, Tracy (2021 թ․ ապրիլի 7). «First results from Fermilab's Muon g-2 experiment strengthen evidence of new physics». Fermilab. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  10. https://www.bbc.com/news/56643677

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Пятая сила: миф или реальность? (статья, 1994 год)