Անոմալիա (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անոմալիան (շեղում նորմայից, ընդհանուր օրինաչափությունից, անկանոնություն) կարող է վերաբերել՝

  • Մագնիսական անոմալիաներ, Երկրի մագնիսականության տարրերի արժեքների շեղումը (մագնիսական շեղում, մագնիսական խոտորում) բնականոն արժեքներից;
  • Աստղագիտության մեջ օգտագործում են. ա. իրական անոմալիաներ, երկնային մարմնի (մոլորակի) շառավիղ վեկտորով (SP) և նրա ուղեծրի մեծ առանցքի (ՏQ) հատվածով կազմված անկյունը (V), բ. արտակենտրոն անոմալիաne8, երկնային մարմնի (մոլորակի) ուղեծրի կենտրոնի (Օ) շուրջը մեծ կիսառանցքին հավասար շառավղով տարված լրացուցիչ շրջանագծի այն շառավիղներով կազմած անկյունը (E), որոնցից մեկը համընկնում է ուղեծրի մեծ կիսսաանցքի (OPo) հետ, իսկ մյուսն ուղղվում է երկնային մարմնից (մոլորակից) մեծ կիսառանցքին իջեցված ուղղահայացի շարունակության և շրջանագծի հատման կետին (N), գ. միջին անոմալիաներ, այն անկյունը, որով, եթե երկնային մարմինը (մոլորակը) հաստատուն անկյունային արագությամբ պտտվեր կենտրոնի (Արեգակի) շուրջը, ապա նա կենտրոնամերձ և կենտրոնահեռ (արևամերձ և արևահեռ) կետերում կգտնվեր այն նույն պահերին, երբ երկնային մարմինը (մոլորակը) իրականում անցնում է այդ կետերով։
  • Անոմալիաները կենսաբանության և բժշկության մեջ, օրգանիզմի կամ առանձին օրգանների գործունեության և կառուցվածքի շեղումները բնականոն զարգացումից։ Անոմալիաներն առաջանում են սաղմի օրգանների գերզարգացումից կամ թերզարգացումից, ինչպես նաև նրա ձևավորման ժամանակի փոփոխությունից։ Զարգացող սաղմի անոմալիները կարող են պայմանավորված լինել՝ գենետիկական գործոններով (օրինակ՝ վեց մատ ունենալը), մեխանիկական, ջերմային, քիմիական, ճառագայթային վնասվածքներով, պտղի ներարգանդային ինֆեկցիաներով ևն։ Ավելի ցայտուն արտահայտված անոմալիները կոչվում են այլանդակություններ (տես Հրեշաբանություն