Jump to content

Հիլդե Երմունդսհաուգ Փեդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլդե Երմունդսհաուգ Փեդերսեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝բուկմոլ՝ Hilde Gjermundshaug
Մասնագիտացում՝դահուկորդ և ski-orienteer
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 11, 1964(1964-08-11)[1] (60 տարեկան)
Ծննդավայր՝Համար, Հեդմարկ, Նորվեգիա
Հասակ՝167 սանտիմետր
Քաշ՝63 կիլոգրամ

Հիլդե Երմունդսհաուգ Փեդերսեն (նորվ.՝ Hilde Gjermundshaug Pedersen, օգոստոսի 11, 1964(1964-08-11)[1], Համար, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի է, հանդես է եկել Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում 1984 թվականից մինչև 2008 թվականը։ Մասնակցել է երկու Օլիմպիական խաղերի, և 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում նվաճել է արծաթե մադալ 4 х 5 կմ էստաֆետում, իսկ 2006 թվականին Թուրինում 41 տարեկան հասակում նվաճեց բրոնզ 10 կմ դասական ոճում։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլդե Յերմուննսյոուգ Փեդերսոնն հաղթել է հինգ մեդալ Աշխարհի առաջնություններում։ Մեկ ոսկե մեդալ նա նվաճել է 2005 թվականին էստաֆետում երկու արծաթ 2001 և 2003 թվականների էստաֆետում, և երկու բրոնզ էլ 2003 թվականին սպրինտում և 10 կմ մրցավազքում։ Աշխարհի գավաթում ընդհանուր առամամբ պատվո հարթակին բարձրացել 13 անգամ, այդ թվում հինգ անգամ եզրափակչին է հասել երրորդը, յոթ անգամ երկրորդը և մեկ անգամ առաջինը։ Այս պահին Փեդերսոնը հանդիսանում է ամենամեծ դահուկորդուհին տարիքային սահամններում, ով հաղթել է Աշխարհի գավաթի մրցավազքը, որը անցկացվել է 2006 թվականի հունվարին Էստոնիայի Օտեպյաե քաղաքում։ Նա 41 տարեկան էր։

Բացի այդ, Փեդերսոնը զբաղվել է դահուկային տեղորոշմամբ, և այս մարզաձևում Աշխարհի առաջնություններում նա հաղթել է հինգ մեդալ՝ երեք արծաթե և երկու բրոնզե[2], ինչպես նաև 1997 թվականին հաղթել է ընդհանուր հաշվարկը Աշխարհի գավաթի[3][4]։ 2003 թվականին մարզուհին արժանացավ Egebergs Ærespris մրցանակին, սա հեղինակավոր մրցանակ է, որը հանձնվում է նորվեգացի ատլետներին, որոնք հաջողության են հասել միջազգային հարթակում մեկ մարզաձևում և ազգային կամ ավելի բարձր առաջնություններում մեկ այլ մարզաձևում։

Թիմային հաղթանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Nr. Տարի Վայր Մարզաձև
1. 16 դեկտեմբեր 2001 Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 4 × 5 կմ էստաֆետ
2. 8 դեկտեմբեր 2002 Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 4 × 5 կմ էստաֆետ
3. 26 հունվար 2003 Գերմանիա Օբերհոֆ, Գերմանիա 6 × 1,5 կմ Թիմային սպրինտ
4. 26 հոկտեմբեր 2003 Գերմանիա Դյուսելդորֆ, Գերմանիա Թիմային սպրինտ
5. 23. նոյեմբեր 2003 Նորվեգիա Բեյթոնսթոլեն, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ
6. 7 դեկտեմբեր 2003 {{{2}}} Դոբիակո, Իտալիա Թիմային սպրինտ
7. 14 դեկտեմբեր 2003 Շվեյցարիա Դավոս, Շվեյցարիա 4 × 5 կմ էստաֆետ
8. 11 հունվար 2004 Էստոնիա Օտեպյաե (քաղաք, Էստոնիա), Էստոնիա 4 × 5 կմ էստաֆետ
9. 15 փետրվար 2004 Գերմանիա Օբերստդորֆ, Գերմանիա Թիմային սպրինտ
10. 22 փետրվար 2004 {{{2}}} Ումեո, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ
11. 6 մարտ 2004 {{{2}}} Լահթի, Ֆինլանդիա Թիմային սպրինտ
12. 24 հոկտեմբեր 2004 Գերմանիա Դյուսելդորֆ, Գերմանիա Թիմային սպրինտ
13. 21 նոյեմբեր 2004 {{{2}}} Էլլիվեր, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ
14. 23 հոկտեմբեր 2005 Գերմանիա Դյուսելդորֆ, Գերմանիա Թիմային սպրինտ
15. 20 նոյեմբեր 2005 Նորվեգիա Բեյթոնսթոլեն, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ
16. 19 նոյեմբեր 2006 {{{2}}} Էլլիվեր, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]