Jump to content

Հիլդա Քեյսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլդա Քեյսեր
Ծնվել էհունվարի 22, 1851(1851-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4][5][3]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1898(1898-12-16)[1][2][6][…] (47 տարեկան)
Մահվան վայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][6]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1878)[7]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար[8] և դիմանկար[8][9]
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԼեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա և Ավգուստ Մալմստրյոմ[10]
ԱշակերտներGisela Trapp?, Elisabeth Barnekow?[11], Hilda Wollert? և Մինա Կարլսոն-Բրեդբերգ
ՀայրGustaf Keyser?[9]
ՄայրHilda Fredrika Keyser?[5][9]
 Elisabeth Keyser Վիքիպահեստում

Հիլդա Էլիզաբեթ Քեյսեր (շվեդ.՝ Hilda Elisabeth Keyser, հունվարի 22, 1851(1851-01-22)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4][5][3] - դեկտեմբերի 16, 1898(1898-12-16)[1][2][6][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][6]), շվեդ նկարչուհի, նկարել է դիմանկարներ և բնանկարներ։

Կենսագրություն և աշխատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Քեյսերը ծնվել է 1851 թվականին, Ստոկհոլմում[12]։ 1774 թվականից մինչև 1778 թվականը սովորել է Ստոկհոլմի Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիաում[13]։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում՝ նկարիչ, կոլեկցիոներ Լեոն Բոննայի մոտ։ Ֆրանսիայում Քեյսերը հիմնականում պատկերել է առօրյա կյանքի տեսարաններ։ Բացի այդ նա աշխատել է դիմանկարների, ինքնանկարների և գրքերի պատկերազարդման ժանրում։ Նկարիչի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Փարիզի պատկերասրահում (1882,1883,1884,1887,1888,1889,1890)։ Նրա գունամատիտով արված դիմանկարներից մեկը ցուցադրվել է 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ Քեյսերի ևս մեկ աշխատանք՝ «Գյուղացի կինը Նորմանդիայից» ցուցադրվեց Չիկագոյում տեղի ունեցած 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում[14]։

1890-1896 թվականներին Քեյսեր նկարչուհի Ինգեբորգ Վեստֆելտ-Էգերցցի հետ միասին ղեկավարել է Ստոկհոլմի գեղարվեստի դպրոցը։ Վերջինիս հետ նա ծանոթացել էր Փարիզում[15]։ Քեյսերի ուսանողներից է եղել շվեդ նկարչուհի Մինա Կարլսոն-Բրեդբերգը։ 1898 թվականին Քեյսերը այցելեց Սանկտ Պետերբուրգ[16]։

Էլիզաբեթ Քեյսերը մահացել է Ստոկհոլմում, 1898 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նրա աշխատանքները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանի Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանի, Լունդի համալսարանի արվեստի թանգարանի և Բուհուսլենի թանգարանի հավաքածուներում[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Klara kyrkoarkiv, Dopböcker över äkta barn, SE/SSA/0010/C I b/9 (1851-1861), bildid: C0056125_00036, sida 2
  4. 4,0 4,1 4,2 Kruse J. Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901. — P. 87.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Klara kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0010/F I a/15 (1895-1901), bildid: 00016941_00116, sida 113
  7. Kruse J. Hilda Elisabeth Keyser // Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901. — P. 87.
  8. 8,0 8,1 Kruse J. Hilda Elisabeth Keyser // Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901.
  9. 9,0 9,1 9,2 Keyser, släkter
  10. Hanna Pauli
  11. Brita Elisabet Gabriella Barnekow
  12. «Elisabeth Keyser». RKD.
  13. Keyser // Nordisk familjebok. — 1910. — P. 1466.
  14. World's Columbian Exposition, 1893: Official Catalogue. — W.B. Conkey, 1893. — P. 187.
  15. Walborg Hedberg, Louise Arosenius Westfelt-Eggertz, Ingeborg // Svenska kvinnor från skilda verksamhetsområden: Biografisk uppslagsbok. — Stockholm, 1914. — P. 108.
  16. Svenskt porträttgalleri, 1901, էջ 87
  17. «Liss Anna [Målning]». Bohusläns museum.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Քեյսեր» հոդվածին։