Հիթ Սլեյտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիթ Սլեյտեր
Heath Slater
Ռայդերը 2016 թվականին («WrestleMania 32 Axxess»)
Իրական անունՀիթ Ուոլես Միլլեր III
Heath Wallace Miller III
Ռինգային անուն(ներ)Հիթ Միլլեր[1]
Հիթ Սլեյտեր
Հիթ Ուոլես Միլլեր Էսք.[1]
Սեբաստիան Սլեյտեր[1][2]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ98 կգ
Հայտարարվող հասակ1,88 մ
Ծննդյան թվականհուլիսի 15, 1983 (40 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Փայնվիլ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչՔուրտիս Հյուզ[1]
ԴեբյուտՕգոստոս, 2004[3]
ԱմուսինՍտեֆանի Միլլեր (2011-այժմ)
Երեխաներ2

Հիթ Ուոլես Միլլեր III (անգլ.՝ Heath Wallace Miller III, ծնվ.՝ հուլիսի 15, 1983(1983-07-15), Փայնվիլ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Smackdown» ապրանքանիշում՝ Հիթ Սլեյտեր (Heath Slater) ռինգային անվամբ։

Կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է Smackdown թիմային տիտղոսը (Ռայնոյի հետ), ինչպես նաև երեք անգամ ճանաչվել է WWE թիմային չեմպիոն (Ջասթին Գեբրիելի հետ)։ Եղել է «Nexus», «The Corre» և «3MB» խմբավորումների անդամ։ Հայտնի նաև «Florida Championship Wrestling» նախկին կրտսեր առաջնությունում ունեցած ելույթներից, որտեղ 1-ական անգամներ ճանաչվել է FCW Ֆլորիդայի ծանրքաշային, FCW հարավային ծանրքաշային և FCW թիմային չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հիթ Սլեյտեր». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է դեկտեմբերի 9, 201-ին.
  2. «Մարզիկի էջը WWE պաշտոնական կայքում». Հիտ Սլեյտեր
  3. «Հիթ Սլեյտեր». WWA4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիթ Սլեյտեր» հոդվածին։