Հիդրոթորաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիդրոթորաքս
լատ.՝ hydrothorax
Effusionhalf.PNG
Ենթադասpleural effusion? և fluidothorax?
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-9511.8
ՀՄԴ-10J94.8
Հիվանդությունների բազա10122
MeSHIDD006876
Hydrothorax Վիքիպահեստում

Հիդրոթորաքս (լատ.՝ hydrothorax հին հունարեն ὕδωρ — ջուր + θώραξ — կուրծք), ոչ բորբոքային հեղուկի (տրանսուդատ) կուտակումը պլևրալ խոռոչում։

Հիդրոթորաքսը կարող է առաջանալ սրտային անբավարարությունից, որն ուղեկցվում է արյան մեծ շրջանառության մեջ արյան կանգով․ Երիկամների հիվանդություն, հատկապես նեֆրոտիկ ախտանիշի ձևավորումով, լյարդի ցիրոզի, ջրգողության տարբեր բնորոշմամբ, ներծծողական ախտանիշի խախտմամբ, ալիմենտար դիստրոֆիայի, պերիտոնեալ դիալիզի, միքսեդեմայի և ուռուցքների ժամանակ։

Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտային անբավարարության ժամանակ հիմնական մեխանիզմը, որի դեպքում հեղուկը կուտակվում է պլևրալ խոռոչների մեջ, համարվում է հիդրոստատիկ ճնշումը արյան մեծ և փոքր շրջանառությունում։

Հիդրոթորաքսի ձևավորումը երիկամների, սննդային դիստրոֆիայի և միկսեդեմիայի ժամանակ պայմանավորված է արյան շիճուկի ճնշման անկումով՝ արյան մեջ սպիտակուցի բարձրացման արդյունքում։

Հիդրոթորաքսի զարգացումը ասցիդի և պերիտոնեալ դիալեզի ժամանակ պայմանավորված է որովայնի խոռոչից դեպի պլևրալ հատված հեղուկի անմիջական թափանցմամբ, որն առաջանում է դիաֆրագմայի ծակոտիների միջոցով որովայնախոռոչում բարձր ճնշման հետևանքով։

Լյարդի ցիրոզի ժամանակ հիդրոթորաքսը կարող է պայմանավորված լինել ինչպես սպիտակուցի ցածր մակարդակով, այնպես էլ որովայնախոռոչից պլեվրալ խոռոչ հեղուկի ներթափանցմամբ։

Միջնորմի ուռուցքների դեպքում հիդրոթորաքսն առաջանում է արյան հոսքի և ավշի տեղային խախտման հետևանքով։

Կլինիկական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոթորաքսի կլինիկական նկարագիրն որոշվում է պլևրալ խոռոչում հեղուկի քանակով և հիվանդության ախտանիշներով։

Մեծամասամբ հիդրոթորաքսը լինում է երկկողմանի։ Պլևրալ հեղուկը կարող է լինել աննշան կամ մի քանի լիտր։

Մեծ հեղուկի քանակությունը պլևրալ խոռոչում հանգեցնում է թոքերի սեղմանը և միջնապատի օրգանների տեղաշարժմանը, որը ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ՝ շնչահեղձություն, ցիանոզ։

Հիդրոթորաքսին բնորոշ չէ դողը և կրծքավանդակում ցավը։

Հիդրոթորաքսը շատ հաճախ միավորվում է ենթամաշկային բջիջներում տարածված պերիֆերիկ այտուցների հետ՝ կուտակելով հեղուկը պերիկարդի խոռոչում՝ հիդրոպերիկարդ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտման ժամանակ թոքում կուտակված հեղուկի դաշտի ներքևում հնարավոր է լինում հիդրոթորաքսը հայտնաբերել, երբ ձայնային դողը թույլ է կամ բացակայում է, այսինքն վերևի թեքի հատվածում թույլ լսվող կամ խզված պերկուսային ձայն և շնչառական աղմուկի բացակայություն։

Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գտնել հեղուկի շողքը վերին հատվածում, որը խառնվում է մարմնի թեքվելու ժամանակ։ Պարտադիր պայման է պլևրալ հեղուկի ժամանակ կողային դիրքով ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ կարող է պլևրալ խոռոչում հայտնաբերվել անգամ աննշան հեղուկ և նշել պլևրալ ֆունկցիայի համար ճիշտ տեղը։ Պունկցիան հիդրոթորաքսի ժամանակ ունի բուժիչ ախտորոշիչ նշանակություն, բայց այդ պունկցիան թույլ է տալիս պարզաբանել պլևրալ հեղուկի բնույթը և տարբերակել պլևրիտը, հեմոթորաքսը և խիլոթորաքսը։

Պլևրիտի ժամանակ պլևրալ խոռոչում կուտակված տրանսուդատը транссудат ի տարբերություն էկսուդատի экссудат, իրենից ներկայացնում է ծղոտադեղնավուն թափանցիկ հեղուկ, երբեմն հեմորագիկ բնույթի, որը չուն հոտ և ունի հիմնային ռեակցիա։ Սպիտակուցի քանակությունը չի գերազանցում 30 գ/լ, տեսակարար կշիռը սովորաբար տատանվում է 1,0006 - 1,012 գ/մլ։ Ֆիբրինոգեն պարունակությունը չնչին է։ Պտտելուց հետո նստվածքի մանրադիտակի ցենտրիֆուգացումից հետո հայտնաբերում է էնդոթելիկ բջիջներ (մեզոթելիա), լեյկոցիտների աննշան քանակ՝ 1000-ից քիչ 1 մկլ-ում։

Հեմոթորաքսի դեպքում պլևրալ պունկցիայի ժամանակ ստանում են արյուն, իսկ խիլոթերաքսի ժամանակ՝ ավիշ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոթորաքսի բուժումը հիմնականում ուղղված է պատճառի վերացմանը (սրտային անբավարարություն, ցիրոզ և այլն) հետագա զարգացումից խուսափելու համար։ Իսկ զանգվածային հիդրոթորաքսի դեպքում ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ, ցուցված է կատարել պունկցիա, դուրս բերել հեղուկը պլևրալ խոռոչից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лайт Р. У. Болезни плевры, пер. с англ., с. 111, М., 1986; Справочник по пульмонологии, под. ред. Н. В. Путова и др., с. 61, Л., 1987.
  • Малая медицинская энциклопедия. — М.: Медицинская энциклопедия. 1991—96 гг. 2. Первая медицинская помощь. — М.: Большая Российская Энциклопедия. 1994 г. 3. Энциклопедический словарь медицинских терминов. — М.: Советская энциклопедия. — 1982—1984 гг.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]